Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մի շարք այլ գրողների «ջախջախելու և արմատախիլ անելու» Ձեր հախուռն և սխրագործական տրամադրություններին։ Մենք պնդում ենք այստեղ, որ ինչպես ընկ. Ալազանի այս պոեմում և վերջին շրջանում գրված մի շարք այլ գրվածքներում, այնպես էլ Նորենցի, Ս. Տարոնցու և այլոց վերջին շրջանի ստեղծագործությունների մեջ կան թե՛ նացիոնալ-դեմոկրատիզմի, թե՛ սենտիմենտալ լիբերալիզմի շատ ցայտուն արտահայտություններ,—և ժամանակն է, որ մեր գրական ղեկավարությունը, մի կողմ դնելով խորհրդային տարբեր գրողների նկատմամբ երկու չափ և երկու կշիռ գործադրելու հանցավոր պրակտիկան, ծավալուն քննադատություն սկսի այդ տենդենցների դեմ… Իհարկե, այդ գրողներին ո՛չ «ջախջախելու» և ոչ էլ «արմատախիլ անելու» նպատակով։ Անցնենք սակայն անստորագիր հոդվածագրի հոդվածի մի կարևոր կետին և դրանով վերջացնենք մեր այս բավականին երկարած նամակը։ Անստորագիր հոդվածագրի արդում են տա ցիան իր պրիմիտիվությամբ ոշնշով շի տարբերվում ընկ. Ե. Չու֊ բարի արգումենտացիայից։ Առհասարակ նրա հոդվա֊ ծում ամեն ինչ անանուն է, ընդհանուր, առաձգական, չպատճառաբանված և անպատասխանատու: Նրա հիմ֊ նական հայտարարությունն այն է, թե մեզ մոտ կան որոշ գրոգներ, որոնք ունեն գրուպայական, ռևանշիստա֊ կան տրամադրություններ։ Թվում է, թե այս վճռական հայտարարությունը պետք է որ պատճառաբանված լի֊ ննր և հիմնավորված եթե ոչ մեջբերումներով, գոնե այլ կարգի փաստերով։ Սակայն իզուր է նման պահանջ դնել անստորագիր ընկերոջը։ Ահա' թե ինչու է նա անում այդ չափից ավելի ծանր ու պատասխանատու հայտարարու֊ թյունը.— «Ինչո՞ւ մենք այդ ընկերներին վերագրում ենք ոևանշիստական տենդենցներ, որովհետև այդ ընկերներն