Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անծանոթ հոդվածագրի այլ անպատասխանատու և անհիմն, ոչ մի կերպ չփաստարկված հայտարարություններին մենք ավելորդ ենք համարում անգամ պատասխանել, որովհետև մեզ վեր ենք համարում իսկական ռևանշիստական, նախկին ռապպյան գրուպայականության ամենախայտաոակ ժամանակների մթնոլորտը վերականգնելու տրամադրություններով տարված այդ ընկերների ոչ մի փաստարկումով չապացուցված հերյուրանքներից և կարծում ենք, որ եթե կա մի ախտ, որի դեմ իրոք որ պետք է պայքարել և միահամուռ ջանքերով, եթե կարելի է, ջախջախել ու արմատախիլ անել այն,- այդ ամենավատթար տեսակի գրուպայականության ախտն է, որի օբյեկտիվ արտահայտիչներն են դառնում այսօր անգամ Խ. Գ. Մ. նախագահը և նրա ընկերները։

Վերջացնելով մեր այս բավականին երկարած բաց նամակը, թույլ տվեք հանել այս ամենից միայն մի եզրակացություն։ Այն է, որ, դժբախտաբար, ռապպյան ժամանակներից մնացած խմբակայնության ախտը այնքա՜ն դեռ խորն է նստած մեր գրական հասարակայնության որոշ շերտում, որ մենք այսօր փոխանակ մեր բովանդակ ուժերը լարելու այն ուղղությամբ, որպեսզի իսկապես որ ետ չմնանք մեր ստեղծագործական պրակտիկայով սոցիալիզմի կառուցման վիթխարի տեմպերից, մեր ստեղծագործության թեմատիկայով իսկապես որկարողանանք արժանի լինել անդասակարգ հասարակարգի կառուցման հոյակապ էպոխային,- փոխանակ այս կարևորագույն ուղղությամբ լարելու մեր բոլոր ուժերը,- մենք, դժբախտաբար, ահավասիկ ստիպված ենք նույնինքն Խ. Գ. Մ. նախագահի սեփական ձեռքով հրահրած գրուպայականության ամեհի խարույկը մարելու անպտուղ