Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համոզմունքով պատմականորեն դատապարտված է մահվան, ինչպես այդ ցույց է տայիս մեր գրական լեզվի հետագա զարգացումր, մեր ներկա գրական լեզուն, առանց բացառության։

III. Հանձինս Վահան Տերյանի մեր գրական լեզվաշինարարության ասպարեզում մենք տեսնում ենք մեր գրական լեզվի հիմնական, կենտրոնաձիգ տենդենցի վերջին ամենացայտուն և ամենաբնորոշ կրողին` հեղափոխությունից առաջ։ Լեզվական այս տենդենցը Վահան Տերյանը հասցրել է իր տրամաբանական զարգացման ամենաբարձր աստիճանին` մեր գրական լեզուն ամբողջովին, հետևողականորեն ազատագրելով գավառական ամեն տեսակի հատկանիշներից` բառակազմական և համաձայնության հիմնական կաոուցվածքով դարձնելով այն գավառական ինտոնացիայից միանգամայն զուրկ գրական լեզու:

IV. Լեզվական այս տենդենցը, սկիզբ առնելով «Հյուսիսափայլից», Միք. Նալբանդյանի, Սմբ. Շահազիզի, Ռ. Պատկանյանի, Հ. Հովհաննիսյանի,- մյուս կողմից, արձակում` Րաֆֆու, Շիրվանզադեի, Մուրացանի, Նար-Դոսի և այլն, վրայով հասնելով մինչև Վահան Տերյան` դառնում է մեր ոչ միայն գեղարվեստական գրականության, այլև մեր ամբողջ ինտելեկտուալ կյանքի հիմնական լեզուն, մեր գրական լեզվի զարգացման հիմնական, կենտրոնաձիգ հունը, իր զարգացման այս գլխավոր գծից դուրս թողնելով բոլոր այն հեղինակներին, որոնք ընդդիմացել են լեզվի զարգացման այս տենդենցին` տարբեր չափերով աշխատելով պահել գրական լեզվում գավառական հատկանիշներ։

V. Բայց գրական լեզվի զարգացման այս հիմնական տենդենցը, որ կարելի է բնորոշել իբրև լեզվի` բառակազմության և համաձայնության ասպարեզում դրական