Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանաստեղծական ժառանգության լավագույն մասի քննադատական յուրացումը` խորհրդային բանաստեղծների կողմից, միայն կարող է նպաստել խորհրդային պոեզիայի աճին և զարգացմանը։ Ինչ վերաբերում է ներկայումս մեր առջև դրված խնդիրներին, ապա մենք, Խորհրդային Միության արդի բանաստեղծներս, պետք է, ճանաչենք միմյանց ոչ միայն երկու-երեք պատահական թարգմանությունների միջոցով, այլ, որ ամենակարևորն է, ստեղծագործական փորձի կենդանի փոխանակման, փոխադարձ թարգմանությունների միջոցով: Ես գիտեմ, որ, թարգմանելով ռուս կամ ուկրաինական լավագույն բանաստեղծներին, ես ոչ միայն օժանդակում եմ նրանց ազդեցության ոլորտի լայնացմանը, այլև ինքս եմ սովորում նրանցից։ Ինչո՞ւ հապա նույնը չասել նաև ռուս, ուկրաինական, վրացական և խորհրդային մյուս բանաստեղծների մասին։

Դա ոչ միայն մեզ թարգմանելու առաջարկ է մեր ավագ կոլեգաներին, այլև ստեղծագործական փորձի ընդլայնման և խորացման մեթոդներից մեկի առաջարկություն, որր ես ուղղում եմ Խորհրդային Միության բոլոր բանաստեղծներին։ Բացի դրանից բանաստեղծականդ փորձի փոխանակման այս մեթոդը արդյունավետ կլինի նաև նրանով, որ խորհրդային ընթերցողի տրամադրության տակ կդրվի ոչ միայն այն, ինչ գրվում է նրա մայրենի լեզվով, այլև բարձրորակ թարգմանություններով կներկայացնի այն լավագույնը, ինչ ստեղծում է ողջ խորհրդային գրականությունը բոլոր լեզուներով։

Նույնը պետք Է ասել նաև արձակի վերաբերյալ: Մեզ մոտ սովորություն է դարձել ազգային գրողների արձակ ստեղծագործությունները ընթերցողին մատուցել վատ թարգմանությամբ, որ կատարում են երբեմն գրականության