Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<ՋԱՖԱՐ ՋԱԲԱՐԼԻԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ>

Խորապես վշտացած եմ Անդրկովկասի և Ադրբեջանի լավագույն դրամատուրգ Ջաֆար Ջաբարլիի մահվան առթիվ։ Իմ մի քանի հանդիպումներն այն նշանավոր մարդու հետ` ինձ համոզեցին, որ հանձին նրա մենք ունենք մի արվեստագետ, որ ոչ միայն ադրբեջանյան. այլև ամբողջ անդրկովկասյան գրականությունն ու թատրոնը մղում է դեպի համամիութենական ասպարեզ: Մի առաջավոր դրամատուրգ և մտածող, որ մեր անդրկովկասյան իրականության մեջ առաջիններից մեկն էր իբրև երգիչ և պատկերող մեր ինտերնացիոնալ բոլշևիկյան պայքարի և հաղթանակի։

Պատիվ նրան, Ջաֆար Ջաբարլիին, մեր լավագույն ընկերոջը և գաղափարակցին, հարգանք նրա գործին և հիշատակին։

<ԲԱՆԱՍՏԵՂԾ ՍԱՄԵԴ ՎՈԻՐՂՈԻՆԻՆ>

Սրտանց ուրախ եմ, որ դու և ընդհանրապես Ադրբեջանի գրականությունը հանձին քո արժանացել եք Խորհրդային հանրապետության բարձրագույն պատվին ու պարգևին` Լենինի շքանշանին։

Համոզված եմ, որ Ադրբեջանի գրականության և անհատապես քո հաջողությունների բարձր գնահատման այդ գործողությունն անսպառ խթան կլինի է՛լ ավելի խոշոր նվաճումների` ադրբեջանական ժողովրդի իմ սրտին այնքան մոտիկ գրականության և մասնավորապես իմ սիրելի բարեկամ և բանաստեղծ Սամեդ Վուրղուն ի ստեղծագործական նոր թռիչքների համար։