Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«հսկաների» և «առաջնորդների» թափած ճիգը` Գորկուն «հանճարեղ բոսյակի» դիրքում զմրսելու համար... Եվ գուցե ռուս ժողովրդի ամենախոր «հատակից» բարձրացած այդ ներկարարի աշկերտի, խոհարարի «լակոտի», ծխախոտի ավելցուկ հավաքողի և ապա հանճարեղ գրող դարձած Ալեքսեյ Պեշկովի կենսագրության մեջ ամենազարմանալին հենց ա՛յդ է, այդ գրանիտյա խլությանը, ա՛յդ հետո միայն գիտակցված գրանիտյա անհողդողդությանը` իրեն «սոցիալական վունդերկինդի» սրբապատկեր դարձնելու բոլոր գրավիչ և շոյող փորձերի հանդեպ... Կարծում էին, թե Գորկին, թեև հանճարեղ, սակայն` ըստ էության` մի սովորական «հրաշք» է, սոցիալական կյանքի մի սովորական հմայք, և նրան նույնքան հեշտ կլինի դնել իրենց կաղապարի մեջ, արդուկել, լիզել, դարձնել սովորական «ինքնուս ճանճարի» մի նմուշ, ինչպես այդ հեշտությամբ արել է բուրժուական հասարակությունը թոլոր նման դեպքերում: Եվ երբ Գորկին, զարմանալի արագությամբ, հանճարեղ մարդու ներքին մղումով և սոցիալական ինքնագիտակցությամբ, շատ շուտով սկսեց ամեն ճիգ գործ դնել ազատագրվելու համար «հանճարեղ լյումպենի» ռոմանտիկ ամպլուայից, - և ահա, դեռ այն օրերին, երբ. ըստ հին տրադիցիայի, բուրժուական մամուլը շարունակում էր ներկայացնել նրան իբրև «հանճարեղ ինքնուսի»- այդ իրոք որ հանճարեղ ինքնուսը (առանց չակերտների) հանկարծ ցույց տվեց մի այնպիսի դեմք, որ այն ժամանակվա ռուս գրականության «լուսավորյա՜լ» կաճառը, բոլոր գրական-քննադատական «մեծերը» զարմանքից, ավելի շուտ` անհանգստությունից կատաղեցին։ Իր երիտասարդական օրերի ռոմանտիկայից զարմանալի կամքով ազատագրվելով մի քանի տարում, Գորկին իր ֆենոմենալ աշխատասիրությամբ և ոգու հավասարակշռությամբ`