Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԸ Պ. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՀԵՏ

Բանաստեղծ Եղիշե Չարենց Պոչիս կը գտնվի1, և այս առթիվ «Ժամանակ»-ի2 խմբագիրը հետևյաԼ տեսակցությունը ունեցած է անոր հետ.—

Նախապես եղած ժամադրության մը համաձայն, երեկ մեր խմբագիրներեն մեկը հետևյալ տեսակցությունը ունեցավ Պաթումեն նոր եկած երիտասարդ և ժողովրդական բանաստեղծ պ. Եղիշե Չարենցի հետ։

— Ի՞նչ վիճակի մեջ են Պոլսեն Հայաստան մեկնող գաղթականները։

— Վեց ամիսե ի վեր Մոսկվա գտնված ըլլալուս ի վիճակի չեմ գաղթականներուն մասին մանրամասն տեղեկություններ տալու: Սակայն 15 օր առաջ, երբ Պաթում կը գտնվեի, տեսակցության մր միջոցին քաղաքապետը գաղթականներու տեղավորումի և փոխագրության գործին մեջ մեծ դյուրություններ ցույց տված ըլլալը ըսավ: Նույնիսկ գաղթականներեն շատերը իրենց հետ շահու համար ապրանք բերած են և առանց ոևէ դժվարության կրցած են մաքսատունեն անցնել։

— Ճի՞շտ են Ռուսիո ներքին կացության3 մասին տարաձայնված լուրերը։

— Մեկ ամիս առաջ, երբ Մոսկվա էի, կուսակցական կյանքը և ներքին կացությունը այնքան գոհացուցիչ վիճակի մեջ էին, որ ապստամբության ո՛չ մեկ նշան կարելի չէր տեսնել: Եթե Մոսկվայեն իմ ելլելես վերջ