Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գերեղմանատան կազմակերպությանը մասին։ Պ. Չարենց այցելած է Օրմանյան Ս.3-ի, Ասպետ Ջունդի4, Եղիա Տեմիրճիպաշյանի5 և Տիգրան Եէլքենճյանի6 դամբարանները և գերեղմանատան բոլոր մասերը։ Հարցուցած է նաև թե ո՞ւր կը գտնվի Մեծարենցի դամբարանը, որ ինչպես հայտնի է կը գտնվի Պալըգլը։ Պ. Չարենց գոհ տպավորության տակ մեկնած է գերեզմանատունեն: Գերեղմանատան տպավորության տետրակին մեջ հետևյալը գրած է. — «Այն խնամքը, որ տարվում է Շիշլիի հայ գերեզմանատան վրա, եթե տարվեր հանդեպ հայ գաղթականների, կարելի է կարծել, որ նրանց շարքերում չպիաի մնային թշվառներ`

Ե. Չարենց

Շիշլիի գերեզմանատուն»։

ԳՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ՀԱՅ ԳՐԱԳԵՏՆԵՐՈԻՆ ՎԻՃԱԿԸ Խ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ

Ե. Չարենցի Պոլիս այցելութենեն օգտվելով, կը փափաքիմ տեսակցություն մր ունենալ իրեն հետ: Գլխավորաբար գաղափար մը կազմելու համար Հայաստանի մեջ ներկայիս գոյություն ունեցող գրական կյանքի մասին:

Հակառակ մեզի գրեթե անհաղորդ իր «պոեմներ»-ուն տարօրինակ և ըմբոստ նկարագրին, զինքը կը գտնեմ բնավորությամբ դյուրահաղորդ և համակրելի: Սակայն երբ գրականության մասին է հարցը, անիկա կ‘ արտաբերե անմիջապես իր «կարմիր» խառնվածքին հատկանիշները:

Ամենեն առաջ կը փափաքիմ իրմե տեղեկանալ թե` ո՞րքան ստույգ է թերթերու մեջ երևցած այն լուրը, իբր թե Խորհ. Հայաստանի վարիչները, ազդվելով երկրին և