Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ միտքը մեր նկատմամբ հղացել է նրանց ուղեղում և ահա, այդ մտացածին «բազայի» վրա ոտք դնելով, նրանք ուզում են դեպի մեզ թռչել և «տեղնուտեղը» խեղդել։ Ներեցե՛ք, սխալվում եք։ Իզուր եք բաց դուռը ջարդում։ Պրոլետարական կուլտուրա մենք չենք ձգտում ստեղծել, մանավանդ այն սխալ ըմբռնումով, որ կա ձեր ուղեղներում այդ հարցի նկատմամբ: Որովհետև «պրոլետարական կուլտուրա» ասելով, եթե դուք հասկանում եք այն կուլտուրան, որը պետք է լինի սոցիալիզմի կատարյալ հաղթանակից հետո—չարաչար սխալվում եք։ Այդ կուլտուրան ոչ բուրժուական կլինի, ոչ էլ պրոլետարական (դասակարգային)—այլ համամարդկային-կոլեկտիվիստական։ Բացի դեպի այդ կուլտուրան մենք պետք է գնանք պրոլետարական կուլտուրայի միջով, այսինքն այն դասակարգի, որը մինչև ապադասակարգային հասարակարգի հաստատվելն ու ամրանալը պիտի տիրապետողը և ղեկավարը լինի համաշխարհային տնտեսա-քաղաքական և կուլտուրական կյանքի։ Ուրեմն ամենից առաջ մի շփոթեք «պրոլետարական կուլտուրան» ապագա համամարդկային-կոլեկտիվիստական կուլտուրայի հետ և ապա նոր փորձեք հարայ-հրոց բարձրացնել։

Մի կողմ թողած դեռ ապագա կոլեկտիվիստականը— ես իմ հոդվածում պրոլետարական կուլտուրա ստեղծելու միտքը ևս անընդունելի եմ համարել ներկայումս, իսկ եթե կարծում եք, որ «բազմաժխոր քաղաքները», պայքարող դասակարգի մարտական «շեփորը», «բազմահազար ամբոխների հույզը»16 պրոլետարական կուլտուրա է նշանակում—սխալվում եք։ Նախքան խոսելը և հարայ-հրոց բարձրացնելը, պետք է իմանաք, թե ինչի մասին եք խոսում։ Այն բոլորը, ինչի մասին մենք խոսում ենք մեր դեկլարացիայում, կարելի էր բնորոշել