Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արտասահմանի մեջ առաջ եկած բուռն դժգոհութենեն, գրական կաճառի մը քննության հանձներ են ուղղագրութան խնդիրը1, այդ մասին տրվելիք ոևէ որոշում պիտի գործադրվի անմիջապես։ Կը հայտնե թե կանխահաս է այդ լուրը: Իրողությունը այն է, որ, կ‘ըսե, այդպիսի մտադրություններ կան հառաջիկային միայն գործադրելու համար, Պետական ոևէ ձեռնարկ գոյություն չունի այդ մասին։ Մանավանդ որ երկրին մեջ գտնվողները ընդհանուր կերպով գոհ են նոր ուղղադրութենեն և իրենց համար նշանակություն չունին արտասահմանի դժգոհությունները։

Իմ հարցումիս պատասխանելով, կուտա հետևյալ մանրամասնությունները Հայաստանի մեջ գոյություն ունեցող գրական ձեռնարկներու և հրատարակություններու մասին.

Բացի «Նորք»-են, որ 1921-են ի վեր հազիվ 5 մեծածավալ թիվեր ունեցած է, Երևանի մեջ յույս կը տեսնեն «Վերելք» ամսագիրը և «Նոր ակոս»2 շաբաթաթերթը, որոնք զուտ գրական բովանդակություններ ունին: Վերջինը «Խ. Հայաստան» թերթին հավելվածն է: Այս երկու թերթերուն ալ, ինչպես «Նորք»-ի, կ‘աշխատակցին տեղական գրողներ առավելապես: Ասոնցմե զատ ավելի նորերը կը հրատարակեն «Պատկոմ»3 անուն ամսաթերթը, որ պատանեկան հանդեսի մը ուղղությունը ունի։ (Ու ցույց կու տա ինձ քանի մի թիվեր անոնցմե)։

Պետական համալսարանը ևս ունեցած է շարք հրատարակություններ—թվով 19, որոնք գրական ձգտոումներ չունին և ավելի դպրոցականներու համար են:

Կը հետաքրքրվիմ Հայաստանի մեջ գտնվող մտավոր ականներ ու վիճակով։ Պ. Ե. Չարենց ինձ հավաստիքներ կուտա, թե անոնք խիստ նպաստավոր պայմաններու