Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԶՐՈՒՅՑ ԸՆԿ. Ե. ՉԱՐԵՆՑԻ ՀԵՏ

Արտասահմանյան իննամսյա ճամփորդությունից Խորհրդային Հայաստան վերադարձող պրոլետարական հայտնի պոետ Ե. Չարենցը Թիֆլիսում մնաց մի քանի օր: Մեր աշխատակցի հետ ունեցած զրույցի ժամանակ իր արտասահմանյան տպավորությունների մասին հայտնեց հետևյալը.

— Ճանապարհորդության ժամանակ ես առիթ ունեցա անցնելու Պոլիս, Աթենք, Նեապոլ, Հռոմ, Վենետիկ, Փարիզ, Բեռլին և այլ տեղեր։ Ամենուրեք նկատելի է վախը դեպի բոլշևիզմը։ Ամեն մի չնչին, տիրող իրավակարգին անախորժ երևույթ իսկույն վերագրվում է կոմունիստներին։ Օրինակ, Պոլսում թուրք ուսանողների ցույցը2 կրոնի դասավանդման դեմ` բացատրվում է նույնպես կոմունիստական վարակով, որի առաջ սար¬ սափը շատ մեծ է։ Վենետիկ, օրինակ, ջնջված էր ֆաշիստական նշանը և վրան գրված «կեցցե Լենինը»։ Առանձնապես ուժեղ է բոլշևիկյան վախը Փարիզում,— մանավանդ Մարոկկոյի անհաջողություններից հետո3, որտեղ Կոմունիստական կուսակցությունը մեծ ակտիվություն է ցույց տալիս։

-Հայկական գաղութների մեջ առանձին կենդանություն է ցույց տալիս Փարիզի հայ գաղութը, որը վերին աստիճանի ուշադրությամբ հետևում է Խորհրդային Հայաստանի իրադարձին։ Այսպես, ընկ. Մյասնիկյանի մահը դիտվեց այնտեղ որպես «համազգային սուգ»4։ Աչքէ է ընկնում դաշնակցական փախստականների պրովոկատորական դերը Փարիզում հանդեպ Խորհրրդային Հայաստանի և նրա գործիչների:

— Գրականություն, բուն իմաստով, գոյություն չունի գաղութներում: Այնտեղ տիրում է Ռափայել Պատկանյանի...