Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են նաև Հովհաննես Հովհաննիսյանի, Հովհաննես Թումանյանի և այլոց գործերը։

Ռուս կլասիկներից հրատարակվելու են Գոգոլի երկերի ժողովածուի առաջին հատորը, որի մեջ մտնում է «Մյորտվիե դուշի», Տուրգենևի երկերի ժողովածուի առաջին հատորը, ուր մտնում է «Զապիսկի ախոտնիկա» և մի շարք մանր պատմվածքներ, և Դոստոևսկու երկերի ժողովածուի աոաջին հատորը։ Վերոհիշյալ գործերը թարգմանում են հայ լավագույն գրողները-Շիրվանզադե, Նար-Դոս, Դ.Դեմիրճյան և Ս.Զորյան:

Ռուս պրոլետարական գրականությունից հրատարակելու են Ֆադեևի «Ռազգրոմը», Նիկիֆորովի «Լապտերի մոտ» և Բախմետևի «Մարտինի ոճրագործությունը»։

Անդրկովկասյան գրողներից հրատարակվելու են Նաջարլիի, Կ. Լորդկիպանիձեի, էլիզբար Պոլումորդվինովի և այլոց երկերը։

Միջազգային հեղափոխական գրականությունից հրատարակվելու են հետևյալ լավագույն գործերը.— Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է»,Բրունո Ցասենսկու «Ես այրում եմ Փարիզը» և Բելլա Իլլեշի «Տիսան այրվում է» վեպերը։

Գրական-քննադատական և արվեստի սերիայից՝ Պլեխանովի արվեստի մասին գրած բոլոր հոդվածների ժողովածուն։ Հրատարակվելու է նաև մի ժողովածու՝ նվիրված Կոմիտասի ստեղծագործություններին և մի շարք այլ գործեր՝ թատրոնի և արվեստի մյուս խնդիրների շուրջը։ 30 թվի ընթացքում հրատարակվելու են նաև մանկական, պատանեկական և կոմերիտական սերիաների մի շարք գրքեր։