Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնքան են ինքնուրույն, որ զանազանվում են մեր գրական լեզվից։

Մենք այդ տենդենցներն ունեցել ենք նաև մեր պուբլիցիստիկայում, նաև մեր գրական քննադատության մեջ։ Ամենահետաքրքիրը դա Գևորգ Ախվերդյանի2 լեզուն է <սղագրողը, երևի թե, գրի չի առել մի նախադասություն — կազմ.>: Գևորգ Ախվերդյանը, լինելով երևանցի, իր մեթոդներով, իր սկզբունքային գծերով, չգիտեմ ինչու ընտրել է թիֆլիսեցոց բարբառը և, եթե ներկայումս մենք կարդանք նրա գրվածքները, կտեսնենք բավականին ծիծաղելի մի բան. Թիֆլիսի բարբառի կողքին որքան խորթ է հնչում, երբ մենք հանդիպում ենք գրաբար, կամ նույնիսկ գերմանական բառերի։ Շատ բնական է, որ մեկը բոլորովին չի առնչվում մյուսի հետ: Գևորգ Ախվերդյանի գավառաբարբառը մնում է որպես կիսագրական լեզու, որը մեր հետագա գրական լեզվի զարգացման համար չէր կարող ունենալ որևէ դրական ազդեցություն։ Սա, իհարկե, ինքնին հետաքրքիր է. բայց ասել, որ դա մեր գրական լեզվի բախտի, ճակատագրի համար որևէ ազդեցություն կարող է ունենալ, իհարկե, սխալ կլինի։

Մյուս կողմից մի գիծ, որ զարգանում է «Հյուսիսափայլից» մինչև Տերյան, որը առաջ է դնում, դառնալով ամենալայն հունը մեր պուբլիցիստիկայում, մեր գրականության, գիտական լեզվի, էթնոգրաֆիայի, ազգագրության համար։ Եվ ստեղծվում է մի հետաքրքիր լեզու, որը, այսպես թե այնպես, կարող է սպասարկել, նպաստել մեր գրա-գիտական մի այլ լեզվի զարգացմանը։

Երբ մենք վերցնում ենք մեր գրական լեզվի զարգացման այս երկու հիմնական գծերը նկատում ենք նաև, որ, եթե գործ ունենք այնպիսի ցայտուն տենդենցներ