Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնք կապ են ունեցել գյուղական թեմատիկայի հետ և պարզ է, գրել են հաճախ գրվածքներ, որոնք կապված են եղել գյուղի հետ։ Իսկ այն հեղինակները, որոնք գյուղական սահմաններից մի փոքր հեռացել են, ահավասիկ այդպիսի հեղինակները մի փոքր դուրս են եկել գավառի ինքնանպատակադրումից։ նրանք, մի քիչ ավելի բարձր գնալով, ձգտել են ստեղծել մի այնպիսի լեզու, որը հայկական բոլոր գավառների համար հասկանալի լինի։ Մի այնպիսի լեզու, որը պետք է լինի ոչ միայն գեղարվեստական գրականության առաջատարը, այլև միաժամանակ լինի բարձր, ինտելեկտուալ, առաջատար մի լեզու, այսինքն` մեր պուբլիցիստիկայի, մեր գիտության լեզու։

Երբ մենք վերցնում ենք խնդիրն այս առումով և դնում գրական լեզվի հարցը իր ամբողջ ինտելեկտուալ պարունակությամբ, այն ժամանակ մեզ համար միանգամայն պարզ է դառնում, որ` նախ—քաղաքային կենտրոնում առաջացող մտավոր կյանքն իր համար պետք է ստեղծեր ապագավառային լեզու, երկրորդ` ազատվեր տեղական ժարգոնային ազդեցությունից և երրորդ` դառնալով գեղարվեստական գրական լեզու, արդեն նախապայմաններ ունենար ստեղծելու մի ընդհանուր, համահայկական կենտրոնաձիգ լեզու։

Ես որքան գիտեմ, որքան ինձ հայտնի է, մինչև հեղտփոխությունը, եթե առհասարակ ծագել է մեր լեզվի զարգացման տենդենցների հարցը, ոչ ոք չի պաշտպանել այն տեսակետը, որ ենթադրենք այս երկրորդ լեզվի տենդենցները կարող են դառնալ համատարած մեր ամբողջ մտավոր կյանքի համար։ Ոչ ոք չի առաջացրել այն թեզը, թե Հով. Թումանյանի լեզուն մեր գիտության, մեր պուբլիցիստիկայի լեզուն է։ Նման պահանջներ գերազանցապես առաջ են եկել հեղափոխությունից հետո,