Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երբ հրամայողաբար պետք է դրվեր լեզվի դեմոկրատացման հարցը։

Որպեսզի մենք կարողանանք ավելի պարզ դարձնել այս միտքը մի փոքր համեմատություն անցկացնենք Հով. Թումանյանի և Վահան Տերյանի միջև, ասելով, թե ինչն է նրանց լեզվական տարբերությունը, որն է նրանց մեջ ընդհանուրը, կամ որն է նրանց բաժանող գիծը, հաստատելու համար այն միտքը, որ Հով. Թումանյանի լեզուն չի կարող լինել մեր հետագա գրական լեզվի զարգացման հիմնական հունը, իսկ Տերյանի լեզուն` ընդհակառակը։

Սկսենք Հով. Թումանյանից. տեսնենք ինչն է, որ տարբերում է Վահան Տերյանից, այսինքն, եթե շարունակելու լինենք քիչ դեպի ետ, դեպի Սմբատ Շահազիզը գնալ։

Երբ կարդում ենք Հով. Թումանյանի գրվածքները, այնպիսիները, որոնց մեջ հատկապես խիստ են այդ տենդենցները, տեսնում ենք, որ Հով. Թումանյանի գրվածքները սկսում են ենթարկվել ընդհանուր նիվելիրովկայի։ Եթե վերցնենք այն գրվածքները, որոնք կապ ունեն գյուղական թեմատիկայի հետ, կտեսնենք, որ այստեղ ոչ միայն բառապաշարի, այլև սինտաքսիսի տեսակետից գերակշռում է ժարգոնային տենդենցը, իսկ երբ նա արդեն պետք է գործ ունենա ոչ միայն գյուղական թեմատիկայի հետ, սկսում է հրաժարվել բոլոր այդ տենդենցներից։

Վերցնենք «Անուշը» և տեսնենք, թե որքան են այն էլեմենտները, որոնք կան Վահան Տերյանի լեզվի մեջ, այդ էլեմենտներից որքան կան նաև Թումանյանի գրվածքների մեջ և, եթե այդ էլեմենտները հանենք, ինչպիսի լեզու կլինի այդ և կարող ենք արդյո՞ք այսօրվա մեր լեզվի, կամ թեկուզ սովորական գործածության