Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչպես տեսնում ենք այս «օխտը» ոչ միայն գրական տենդենց է, այլև միաժամանակ թե՛ գեղջկական և թե գռեհիկ. բայց, այնուամենայնիվ, այստեղ մենք գործ ունենք բառապաշարի հետ, էտիմոլոգիայի հետ։ «Ախպուրից» - սա ևս գավառաբարբառ է։ Հետո «կույս սափորով»: Ես մինչև այժմ չգիտեմ` կույսը սափորի՞ն է վերաբերում, թե՞ աղջկան։

Ձայներ - Իհարկե, աղջկան։

Դր. Սիմոնյան5. - Կարծեմ զեկուցողը սրահին չի դիմում պարզելու համար։

Չարենց. - Իհարկե (ծիծաղ)։

Սա ոչ միայն գռեհիկ լեզու է, այլև մի լեզու, որ հեղինակին անգամ խանգարում է իր միտքը ընթերցողին հասցնել, քանի որ կարելի է այնպես հասկանալ նաև, որ «կույսը» վերաբերում է սափորին։

Ջուրն ու ծաղիկ6 (շարունակում է կարդալ)։

Ահավասիկ սա ևս Հով. Թումանյանի լեզվի այն էլեմենտներից է, որը ոչ մի բանով մեզ չի օգնում մեր լեզուն հասկանալի դարձնելու տեսակետից։

Շարունակենք մի փոքր ևս կարդալ.

Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ (շարունակում է կարդալ):

Ուրեմն որո՞նք են այն էլեմենտները, որոնք Հով. Թումանյանի լեզուն դարձնում են ոչ բարձր. դրանք են «էդ քու, բոյը» և այլն։

Տերյանը երբեք «բոյը» գործ չէր ածում։ Տերյանի լեզվին լեզվական այդ ֆակտուրան չէր սազի։ Արդյոք սրանք պարտադի՞ր են մեր լեզվական կուլտուրայի համար, իհարկե, ոչ. կարող են արդյո՞ք սրանք համայնապարփակ