Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դառնալ, իհարկե, ո՛չ։ Միանգամայն սխալ կլինի պնդել հակառակը։

Ու նրանց հետ` արցունքով
Լրցված սրրտերն ու աչեր`
Սարի ծաղկունք տրխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր։


Ինչպես տեսնում ենք ոչ կանոնավոր նախադասություն կա, ոչ էլ մտքի կանոնավոր դասավորում։ Այս «լըցված» բայական ձևը ինչի՞ն է վերաբերում։ Ես դեռ դիմորոշ հոդերի գործածության մասին չեմ ասում, դա մի կողմ եմ դնում։ «Սարի ծաղկունք» և այլն, սրանք ևս գավառային աքսեսուարներ են։

Ես այլևս չեմ շարունակում օրինակներ բերել, քանի որ դրանք բազմաթիվ են, իսկ եթե շարունակելու լինենք, նորից կտեսնենք, թե ինչն է Հով. Թումանյանին տարբերում նրանցից, ովքեր գրում են գրական լեզվով: Հենց այս գավառային առանձնահատկություններն են,- որոնք ժամանակին, իհարկե, եղել են ոճային աքսեսուարներ,- որ հիմա մեզանից շատերը ըմբռնում են իբրև լեզվական սխալներ։

Նույն տեսանկյունից, եթե համեմատելու լինենք Թումանյանին Իսահակյանի հետ, որ, իհարկե, դժվար գործ է, և ապա` Իսահակյանին ու Տերյանին, նորից կտեսնենք, որ Իսահակյանը, թեև ավելի մոտ լինելով Տերյանի լեզվի ընդհանուր տեխնիկային, այնուամենայնիվ ունի գավառաբարբառների այնպիսի տենդենցներ, որոնք հնչում են ոչ թե որպես ոճային էլեմենտներ, այլ որպես լեզվական տենդենց։ Նման տենդենցներն ավելի շատ են Թումանյանի մոտ, քան Իսահակյանի։ Եվ, եթե մենք մի ամբողջ զեկուցում նվիրենք Հով. Թումանյանի լեզվի զարգացմանը, կտեսնենք զարգացման հետևյալ