Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երրորդ շրջանը սկսում է մոտավորապես 16—17 թվականիը մինչև նախահեղափոխական օրերը։ Սա մի շրջան է, երբ նրա լեզվի կուլտուրան արդեն չափազանց նիվելիրովկայի է ենթարկվում, և նա սկսում է դուրս գալ այդ չափազանց անհարմար գործադրությունից։ Ամենահետաքրքիրը Վահան Տերյանի վերջին շրջանն է, որը, դժբախտաբար, հասարակությանը հայտնի չէ10, մինչդեռ նա ունի չորս հարյուր գրվածք։

Վերջին շրջանը հետաքրքիր է լեզվական այն որոնումներով, որ նա անում է և փորձում ընդհանուր ելակետ փնտրել այդ հավասարեցման մեջ։ Նա աշխատում է կոնկրետ կերպով առնչվել մեր ժողովրդական ասույթներին, և ոչ միայն ասույթներին, այլև աշխատում է որոշ գունագեղ արյուն սրսկել իր գրվածքներին։ Վահան Տերյանը «Մթնշաղի անուրջներ»-ի 1908 թ. հրատարակության մեջ եղած մի շարք բառեր 1912 թ. ամբողջովին մաքրում է։ Այստեղ դուք չեք կարող ցույց տալ և ոչ մի գավառային էլեմենտ` ոչ սինտաքսիսային և ոչ էլ էտիմոլոգիայի տեսակետից: Այդ բանաստեղծություններից կարդանք, օրինակ, հետևյալը.

Սահուն քայլերով (շարունակում է կարդալ)11:

Այստեղ դուք չեք գտնի և ոչ մի շեղում ոչ քերա կանական և ոչ էլ առոգանության տեսակետից: Ես ուզում եմ ասել, որ, եթե Հով. Թումանյանը, Դ. Դեմիրճյանը, կամ մեզանից շատերը կարող են գործածել «ճամփա» բառը և գրել այն «փ»-ով, որը որպես լեզվական ֆակտուրա, իհարկե, քաղաքային համարել չի կարելի, — ապա Վահան Տերյանը երբեք «ճամփա» բաոր չէր գրի փ-ով, այլ, անշուշտ, կգրեր «ճամբա» (շարունակում է կարդալ).

Արձակ դաշտերի ամայության մեջ (շարունակում է կարդալ)։