Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վահան Տերյանի այն սահմանափակ թեմատիկան, որ նրան թելադրեց այդ լեզուն ստեղծել, վերջում, իրեն Տերյանի համար առաջադրեց մի շարք խնդիրներ, որոնք նա պետք է լուծեր։ Եթե նա հետագայում ավելի զարգացներ լեզվական այդ նոր սկզբունքները, մենք, իհարկե, կընտրեինք այդ լեզուն։ Եթե Հով. Թումանյանի մոտ «էսը», «հենցը» իրար հետ են, ապա Տերյանի մոտ դրանք տարամերժ են։ (Թամանյանի և Մազմանյանի շենքերի օրինակը)18 <սղագրողր գրի չի առել այս հատվածը — կազմ.>:

Ո՞րն է այն հիմնական էլեմենտը, որ գործադրում ենք մենք գրական լեզվի մեջ։ Եթե Վահան Տերյանի լեզուն համարենք այն միակ պարտադիր լեզուն, որ համապատասխանում է մեր գրական լեզվին, դա ընդհանուր քաղաքակրթության լեզուն է, այդ տարրն է գերակշռում նրա լեզվի մեջ։ Սակայն Վահան Տերյանը այնպիսի նիվելիրովկայի էր հասցրել իր լեզուն, որ եթե շարունակվեր այդպես, ապա մեր լեզուն ոչնչով չէր տարբերվի որևէ այլ լեզվից։ Վերջ ի վերջո յուրաքանչյուր լեզու պարունակում է առանձնահատուկ մտածողություն։ Լեզուն արտահայտում է տվյալ ժողովրդի մտածողության ձևը. սա, իհարկե, միայն մեխանիստական արտահայտություն չէ, և մենք ամեն կերպ պետք է աշխատենք, որպեսզի մեր լեզուն չանցնի այնպիսի նիվելիրովկայի, որ ոչնչով չտարբերվի մյուս լեզուներից, իսկ Տերյանի լեզվում այդ վտանգը կար.

Ես գիտեմ հիմա. — ամենքի նըման

Մի սովորական աղջիկ էիր դու

(շարունակում է կարդալ)19։

Եթե սկսենք բառ առ բառ թարգմանել, անշուշտ, կթարգմանվի, թեկուզ որ բանաստեղծությունն էլ վերցնելու լինենք։