Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գիշեր է և լռություն20... և այլն։

Դուք գիտեք, որ իբրև լեզվական ֆորմա սա այնպիսի մի նիվելիրովկա է, որ ամենաընդհանրացաձ զարգացումն է մեր լեզվի և, եթե հետևենք դրան, մեր՛ լեզուն կդադարի իր ազգային ձևը լինելուց: Այդ իմաստով էր ահա, որ որոշ ընկերների հետ վիճելուց փորձում էինք, ինչպես մեր քննադատներից Վանանդեցու21,— ասել, որ եթե ազգային ձևի հիմնական էլեմենտներից մեկը հայերենն է, ապա դա կլինի ազգային ֆորմա: Բայց այդպես չէ: Ռուսական սիմվոլիստները ևս ձգտում էին դրան, և եթե մենք համեմատենէ Վալերի Բրյուսովին Բայլմոնտի հետ <շարունակությունը չի սղագրել — կազմ.>: Լեզվական նիվելիրովկան այն աստիճանի կհասներ, որ հեղինակներին իրարից չէինք կարող տարբերել: Մենք պետք է ձգտենք, որպեսզի մեր լեզուն չկորցնի իր արմատականությունը, ըստ որում չպետք է ձգտենք գնալ ամենաէժան ու հեշտ ճանապարհով: Ո՞րն է այդ էժան ճանապարհը. դա Հով. Թումանյանի և մի շարք այլ հեղինակների այն հասարակ ճանապարհն է, երբ նրանք ազգային ձևը պահպանելու համար ոչ մի միջոցի առջև կանգ չէին առնում։ Վահան Տերյանի լեզուն համարելով կենտրոնաձիգ, համաժողովքրդական, բարձր, ինտելեկտուալ լեզու, այնուամենայնիվ մենք ամեն կերպ պետք է խուսափենք նաև այդ նիվելիրովկայից։ Դրանից խուսափելու միակ ճանապարհը այդ ընդհանուր պրինցիպներով ստեղծված լեզվի մեջ այլ, այնպիսի էլեմենտներ մտցնելն է, որոնք հատուկ են մեր լեզվի ազգային ձևին։ Ես կարծում եմ, որ մեր գրականության մեջ այս պրինցիպը, այսինքն` մեր լեզվի ազգային ֆորման գործադրել է ոչ այլ ոք, եթե ոչ Դերենիկ Դեմիրճյանը։ Ես կաշխատեմ ցույց տալ, թե ինչպես