Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եզրափակելով իմ միտքը, ես պետք է նախ ասեմ` թե ի՞նչ ենք հասկանում լեզվի ազգային ձև ասելով: Ես արդեն բերեցի մի քանի օրինակ։ Նախքան Դերենիկ Դեմիրճյանին անցնելը, ես այժմ մի քանի օրինակներ ևս կբերեմ, և ձեզ համար պարզ կլինի, թե ինչու եմ ես դեմ բացառիկ նիվելիրովկային,— և մյուս կողմից` ինչու եմ դեմ գավառաբարբառին, որը, բացի լեզուն գռեհկացնելուց, ոչ մի նախադրյալ չի ստեղծում մեր գրական լեզվի կուլտուրայի զարգացման համար։ Գավառաբարբառը խճողում է մեր գրականությունը, մեր լեզուն իր ընդհանուր ֆակտորներով տանում է դեպի հետ։

Բերենք Տերյանից մի օրինակ. կարդում է. «Արևր...»22. բառերը ամբողջովին մերվում են նրա գրական ընդհանուր սկզբունքներին, նրա կենտրոնաձիգ, քերականորեն կանոնավոր լեզվի սկզբունքներին։ Իսկ ո՞րն է այն ուղին, որով գնալով հետագայում մենք կխուսափենք նիվելիրովկայից և կկարողանանք այնպես անել, որպեսզի գրական լեզուն բավարարի ոչ միայն մեր վերացական պոեզիային, այլև մեր մշտական պետքերին։ Վահան Տերյանը գիտակցաբար, կազմակերպված ձևով հետագայում աշխատել է իր լեզվի ընդհանուր այդ նիվելիրովկան փրկել ազգային այդ ֆորման օգտագործելով իր բանաստեղծությունների մեջ։

Այնպես նազիկ (շարունակում է կարդալ)23:

Ի՞նչն է այստեղ նկատելին իբրև ֆորմա, լեզվի ձև. այն էլեմենտներն են, որոնք այստեղ մի փոքր ազատում են այդ նիվելիրովկայից Տերյանի լեզվական կոնստրուկցիան։

Վերցնենք մի այլ տող. «Աշխարհն ամեն քո ոտքի տակ»։ Սա լեզվական մի ձև է, որ յուրահատուկ է մեր