Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լեզվին. «ամեն աշխարհ» ռուսերենով չի կարելի ասել, սա յուրահատուկ է միայն հայերենին։ Վերցնենք մի ուրիշ օրինակ. «չար արեգակ». սա ոչ միայն օբրազ է, այլև լեզվական որոշ մտածելակերպ, և Տերյանը սրանով տալիս է իր լեզվին ձևի տեսակետից որոշ չափով ազգային գունավորում։ Շատ օրինակներ կարելի է բերել նրա անտիպ բանաստեղծություններից համեմատելով դրանք Դերենիկ Դեմիրճյանի լեզվի հետ։

Ես այժմ ուզում եմ անցնել Դերենիկ Դեմիրճյանի գրվածքներին, ամենահետաքրքիրն այն է, որ Դերենիկ Դեմիրճյանի լեզվի զարգացման ամբողջ ընթացքում այդ պրոցեսը, այսինքն ազգային ձևի ինքնուրույն էլեմենտներ կուտակելու պրոցեսը, միշտ առնչվում է նրա թեմատիկայի հետ և ստացվում է ոչ միայն ձևական, այլև բովանդակության տեսակետից չափազանց մեծ էֆեկտ: Նա կարողանում է ինքնուրույն լեզվական էլեմենտներով տալ ոչ միայն կոլորիտը, ոչ միայն երանգը, այլև սոցիալական բովանդակությունը, այդ էլեմենտները շատ հաճախ օգնում են հեղինակին բովանգակությունն ավելի ցայտուն դարձնելու։

Սակայն այդ յուրահատուկ տենդենցը օգտագործելու պրոցեսը Դերենիկ Դեմիրճյանի վերջին շրջանի ստեղծագործություններում թուլանում է, և դա պետք է բացատրել նրանով, որ նա ցանկացել է կապվել մի ընդհանուր նյութի հետ։ Իհարկե, ամեն անգամ ընտրած թեման է ստիպում նրան հեռանալ այդ էլեմենտներից: Այստեղ արդեն նա կանգնում է բացառիկ նիվելիրովկայի ուղու վրա, և այն յուրահատուկը, որ սկզբնական շրջանում նրա երկերին տալիս էր ամբողջականություն` ձևի և բովանդակության տեսակետից, ներկայումս բոլորովին այլ էֆեկտ է տայիս։ Երբ որ Դերենիկ Դեմիրճյանը գործ ունի նոր թեմատիկայի հետ, երբ լավ չի