Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իր հոդվածի վերջում հոդվածագիր «ապադասակարգայինը» ռուսական չարախինդ ասացվածքով22 ուզում է մեզ ոչնչացնել։ Մի՛ ասի «hոպ», քանի չես թռել—զգուշացնում է նա։ Եվ հարցնում է խորամանկ՝ ո՞ւր պիտի իջեցնեն ձեզ ձեր թևերը։—Շատ մոտիկ։ Ղազախ, Ղամարլու, Դիլիջան:

Քի՞չ է… նո՛ւ, Մոսկով։ Այսինքն մենք կաշխատենք արտահայտիչը լինել մեզ ժամանակակից, մեզ հետ պայքարող ու հաղթող աշխատավորության հեղափոխական պայքարի—ուրիշ nչինչ: Եվ կարծում ենք, որ այս համեստ գործը նույնքան արժե, որքան այդ ձեր չհասկացած «պրոլետարական կուլտուրան», որի վրա ձեզ «վերին աստիճանի թքած»։ Եվ այդ մեր մատնանշած ցանկությունը գլուխ գալու համար ոչ միայն «սոցիալական բազա» կա, այլև կան, արդեն իսկ կան այդ բազայի արտահայտիչները, որոնց թվում և տողերիս գրողը, որը չէր կարող երկնքից ընկնել: Բայց այս բոլորը հասկանալու համար հարկավոր էր առնվազն երկու վերստ մոտիկ լինել այն «բազային», որի մասին խոսում են (սիրում են խոսել) «ապադասակարգայինները»։ Բայց, իմ վաղ, այն ժամանակ նրանք չէին լինի «ապադասակարգային», այդքան չէին ճառի «հավիտենական արժեքների» անունից և այնպիսի խուճապի և վախի չէին ենթարկվի մեր դեկլարացիայից, որը թողել է նրանց վրա կարմիր լաթի տպավորություն։ Բայց, ո՛չ, սխալվեցի… Մեր դեկլարացիան, видите ли, նրանց վրա թողել է այն տպավորությունը, որ մեր պատվավոր ընկերը կարող է լինել—երևակայում եք (какой ужас) Հերոստրատը23: Ինչպիսի՞ սրամտություն։ Բայց, ավա՜ղ, «քարթու» սրամտություն։ Թերևս աշխարհիս երեսին չգտնվի և ոչ մի մեշչանին, որ նույն այդ սրամտությունը բանեցրած չլինի «Լենինի և ընկերության սարքած հեղափոխության»