Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են Թումանյանի բառապաշարը, գավառային խոսակցական ձևերն են, գավառաբարբառը։ Եվ եթե իմ ցույց տված այդ գավառային էլեմենտները հանում ենք, տեսնում ենք, որ մնում է միայն այն, ինչ ընդհանուր է Տերյանին։ Եվ ապա. եթե մենք ասում ենք, որ Թումանյանի լեզուն պետք է մնա, ապա պետք է ասենք նաև, թե ինչ լեզվական հետք է թողել նա։ Ուրեմն, ընկերնե՛ր, Թումանյանի լեզվին յուրահատուկ են գավառային էլեմենտները և դրա համար էլ այն չի կարող լավագույն օրինակ ծառայել մեր գրական լեզվի համար։ Սրան ապացույց կարող է ծառայել այն փաստը, որ մեր բանաստեղծներից ոչ մեկի լեզուն չի ազդվել Հով. Թումանյանի լեզվից:

Ձայներ.— Իսկ Նաիրի Զարյանինը ինչպե՞ս։

Ընկերնե՛ր, ես խնդրում եմ մի անգամ ընդմիշտ ձեր մտքից հանեք այն լեգենդը, թե իբր Զարյանի լեզուն նման է Թումանյանի լեզվին։

Վերցնենք Ակսել Բակունցի լեզուն, Թոթովենցի լեզուն, Ստեփան Զորյանի լեզուն, կտեսնենք, որ ոչ մեկըչի ազդվել Թումանյանի լեզվից. սա առաջ չի եկել նրանից, որ Հով. Թումանյանի լեզուն վատ լեզու է, անհամապատասխան լեզու է. այլ առաջ է եկել նրանից որ այն, ինչ հատուկ է Հով. Թումանյանի լեզվին, արդեն մենք դուրս ենք վտարում մեր լեզվից՝ որպես անցյալի էլեմենտներ, տեղական էլեմենտներ, որոնք անցյալում մեծ դեր են կատարել: Իսկ երբ խնդիրը վերաբերում է այնպիսի թեմատիկայի, ինչպիսին է մեր ժամանակակից կյանքի թեմատիկան, այդ դեպքում պարզվում է, որ Թումանյանը գործ է ածել գավառային ձևեր <սղագրողը գրի չի առել նախադասության շարունակությունը—կազմ.>: Թումանյանի լեզուն ունի նաև մի ուրիշ կողմ։ Դա ոչ գյուղական թեմատիկայով գրված բանաստեղծություններն