Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրողները կցանկանային լսել որոշակի խոսք։ Ես կարծում եմ, մեր երիտասարդ գրողները այն հարստությամբ չեն վերադառնա այս համագումարից, ինչ հարստությամբ մենք կվերադառնանք մեր համամիութենական համագումարից։ Սա մեր աշխատանքների գլխավոր թերությունն էր։

Ուրեմն, քանի որ հարցերն այդպես ցրվեցին և չունեցան ընդհանուր կապակցություն գրական խնդիրների հետ, ուստի մենք էլ, խոսողներս էլ, ստիպված ենք մասամբ ընթանալ համագումարի հունով և բավականանալ մի քանի հարցեր գնելով։

Ես կաշխատեմ մի քանի խոսք ասել ելույթ ունեցող ընկերների մի քանի դիտողությունների վերաբերյալ, այնուհետև անցնել իմ սխալներին, մի քանի խոսք ասել մեր քննադատության և վերջապես ընկ. Խանջյանի փայլուն ելույթի2 կապակցությամբ` մեր անցյալի գնահատության վերաբերյալ։

Այստեղ ելույթ ունեցողների շարքում երկու ընկերոջ ելույթներն ինձ հետաքրքրեցին. մեկի վրա ես կանգ չեմ առնի, դա մեր քննադատ Սահակ Կիրակոսյանի ելույթն է, իսկ մյուսը` Նաիրի Զարյանի։

Մեր լեզվի խնդիրները շոշափելիս Նաիրի Զարյանր խոսեց իմ զեկուցման մասին3 և պիտի ասել, որ լեզվի վերաբերյալ Նաիրի Զարյանի արած դիտողությունները, նրա մեթոդը, որով մոտենում է այդ խնդիրներին, այնպիսին է, որ կարող է մեզ ավելի շուտ խանգարել թե՛ գրականության ասպարեզում, և թե՛ լեզվի. դա նրա սխեմատիկ մեթոդն է։ Ի՞նչ է նշանակում մեթոդը սխեմատիկ է. սխեմատիկ է նրա համար, որ ընկ. Նաիրի Զարյանը կրկնում է այնպիսի բառեր, ինչպիսիք են սոցիալիստական ռեալիզմ, դիալեկտիկա և այլն, մոռանալով մի հանգամանք, որ դիալեկտիկական մատերիալիզմը