Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատմություն չի ունեցել, որ նրանք ոչ մի դրական գործ չեն արել, իսկ հետագայում ես այդ նույն պատմական կազմը գերագնահատել եմ. այսպիսով ես թերագնահատել եմ մեր բուրժուազիային։ Այնպես որ չի կարելի ասել, որ ես գերագնահատել եմ։ Մինչդեռ քննադատողներն ասում են, որ այնտեղ դասակարգային պայքարի մասին խոսք չկա։ Հիմա տեսնենք կա, թե չկա, (կարդում է)9։

Կարծում եմ, ձեզ համար պարզ է, որ այստեղ ասված է, որ առաջին անգամ շահագործվող մասսան, մեր ժողովուրդը, առաջին անգամ տիրող կարգերի պայմաններում բռնել է իր պայքարի ճանապարհը։ Այնպես որ չի կարելի ասել թե դասակարգային պայքարի մասին չեմ խոսել։ Բայց ինչո՞ւմն է սխալը. սխալն այն է, որ,— ճիշտ ասաց ընկ. Աղասի Խանջյանն10 այստեղ, որ իմ այդ տողերում թախիծ կա, և ես անցյալին նայել եմ նացիոնալիստական տենդենցներով, իսկ ներկան տվել եմ այնպես, որ տուրք է նկատվում նացիոնալիստական տենդենցներին։ Ահա այն սխալը, որ ես ընդունում եմ։ Եվ շատ ճիշտ է ընկ. Խանջյանը, որ <սղագրողը բաց է թողել, երևի թե, մի-երկու նախադասություն—կազմ.>

Իմ «Գովք»-ի մեջ11 նույնպես կա սխալ։ Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ այդ գրվածքում ես հակադրվել եմ կղերական կուլտուրային, սա պետք է համարել «Գովք-»ի դրական կողմը։ Բայց սխալն այն է, որ մեր կուլտուրայի <դժբախտաբար բացթողումներով և անփույթ է սղագրվել այս հատվածը — կազմ.>

Եվ այսպես, ընկերնե՛ր, մեր ընկերները իմ գրվածքների մասին խոսելիս մոռանում են, որ այդ գրքում կա 50 կտոր բան, որից միայն 10 տոկոսն է խիստ քննադատության արժանի, իսկ մյուսները գնահատելի գործեր են։ Նշանակում է մեր քննադատությունը պետք է ընդհանրապես