Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իհարկե, Պոuշկինից բացի, չէր կարող ունենալ մի այլ իդեալ։

Ինչ վերաբերում է Հայաստանի արդի պոեզիային, ապա, ինչպես ողջ Խորհրդային Միության մեջ, այստեղ ևս բոլոր տատանումներից և անցյալի կուլտուրայի ուղիներում թափառելուց, երկար որոնումներից հետո մեր բանաստեղծների մեծ մասը ճշմարիտ ճանապարհ է գտնում, երբ անցնում է Պուշկինին, նրա մեջ տեսնելով ոչ միայն բանաստեղծական վարպետության, այլև պոեզիայի ստեղծագործական մեթոդիկայի օրինակ։ Պարզ է, որ Պուշկին ստեղծազործողի ու մտածողի ժառանգությունը քննադատորեն յուրացնելով միայն մեր պոեզիան կարող է դուրս գալ ստեղծագործական ֆորմալիստական կարգի որոնումների փակուղուց և թևակոխել իսկական խորհրդային գրականության, սոցիալիստական ռեալիզմի գրականության լայն ճանապարհը։ Առանց Պուշկինի այդ հարցը չի կարելի լուծել։

Այսպիսին է մեր գրականության վրա Պուշկինի ազդեցության շրջանակը, այսպիսին է նրա նշանակությունը պոեզիայի ներկայի և վաղվա համար։ Բացի այս ամենից, որ անմիջապես վերաբերում են պոեզիային, Պուշկինի` որպես ռուս ժողովրդի հանճարի և ստեղծագործական մտքի մեծագույն մարմնացումներից մեկի, մեծ նշանակությունը մեզ համար պայմանավորված է նաև նրանով, որ Պուշկինը հավասարապես թանկ է մեր Միության բոլոր ժողովուրդներին։ Պուշկինի պոեզիան մի անսպառ աղբյուր է, որ սնում է ԽՍՀՄ բազմազգ բոլոր ժողովուրդների կուլտուրան։

Անցյալի կուլտուրայի անմիջական ժառանգորդը միայն պրոլետարիատն է։ Եվ միայն մեր օրերում է, որ ժողովուրդը զգաց Պուշկինի ողջ մեծությունն ու նշանակությունը, որին նա սիրում է և ընդունում։