Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՈԻՇԿԻՆՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Պուշկինյան հանրապետական հանձնաժողովի հերթական նիստում, որ անցավ բանաստեղծ Եղիշե Չարենցի նախագահությամբ, հաստատվեց պուշկինյան օրերը Հայաստանում անցկացնելու աշխատանքային պլան։

Պուշկինի ընտիր երկերը հայերեն լեզվով հրատարակելու հարցի առթիվ ընկ. Չարենցը հայտնեց, որ Պուշկինի հիշատակը հավերժացնելու ուղղությամբ ծրագրով նախատեսված միջոցառումների շարքում ամենադժվար բաժինը նրա երկերի թարգմանության հարցն է։ Նախահեղափոխական տարիների Պուշկինի բոլոր թարգմանություններից ժամանակակից պահանջներին բավարարում են միմիայն Հովհաննես Թումանյանի թարգմանությունները:

Այսսլիսով, Հայաստանի խորհրդային գրողների աոջև կանգնած է մեծ ու պատասխանատու խնդիր—հարստացնեք հայ գրականությունը ռուս մեծ բանաստեղծի ստեղծագործությունների նոր բարձրորակ թարգմանություններով։ Կասկած չի կարող լինել, — ասում է ընկ. Չարենցը, — որ բանաստեղծների և վարպետ թարգմանիչների համատեղ ջանքերով հաջողությամբ կլուծվի այդ խնդիրը:

«Կապիտանի աղջկա» և «Դուբրովսկու» թարգմանություններից բացի, որոնք արդեն լույս են տեսել, հանձնաժողովը որոշեց Պուշկինի մահվան հարյուրամյակի առթիվ թարգմանել ու հրատարակել «Պիկովայա դաման», «Ճանապարհորդություն դեպի Էրզրումը», «Բորիս Գոդունով», «Պղնձե հեծյալը», «Բախչիսարայի շատրվանը», «Գնչուները», «Կովկասի գերին», «Ոսկի ձկնիկը», «Հեքիաթ ոսկի աքլորիկի մասին», «Տերտերն ու