Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. Ա. ԽՈՆԴԿԱՐՅԱՆԻՆ

Ընկեր Խոնդկարյան,

Ստաց<ա> նամակդ և պատասխանեցի հեռագրով, որ համաձայն եմ փողով ստանալ հոնորարը, ինչպես գրել էիր` մաս-մաս։ Թեկուզ նամակիդ մեջ չէր ասված, բայց, կարծում եմ, ինքնին հասկանալի է, որ այդ գումարը ես ստանալու եմ Թիֆլիսի փողերով (վրացական1, կամ բոն2 — միևնույնն է)։ Ասում եմ` հասկանալի է, որովհետև գրել ես, որ գրքիս գին նշանակվելու է 30 ռուբլի, ուրեմն գիրքը բոնով, կամ վրացական դրամով կարժենա 30 ռ.: Այդ հաշվով էլ եզրակացրել ես, որ 320 գիրքը կարժենա 9600 ռ., որի փոխարեն մաս-մաս կարող եք վճարել 10-ից 12 հազար ռուբլի՝ հետո, ես չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում 10-ից—12 հազար։ Ես կասեմ` 12 հազար։ Իսկ «մաս-մաս»-ը ես հասկանում եմ այսպես` գիրքը հրատարակվելիս` 5000 ռուբլի, մնացածը — հետո, երբ որ հնարավոր եղավ։ Մանավանդ ես կարծում եմ, որ ոչ այնքան առևտրական հանգամանքն է դեր խաղալու մեր հարաբերությունների մեջ, որքան ընկերական։ Կարծում եմ, որ մինչև նամակս ստանալդ դուք արդեն ձեռնարկած կլինեք գրքիս հրատարակությանը։ Լույս տեսնելուն պես խնդրում եմ մի-երկու տասնյակ ուղարկեք մոտ անձնավորություններին տալու