Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար, իսկ վերոհիշյալ 5000 ռուբլին հնար եղածին չափ շուտ հանձնեք պարոն Գարեգին Լևոնյանին։ Ես խնդրում եմ հնար եղածին չափ շուտ այն պատճաոով, որ բավական նպաստավոր պայմաններով Թիֆլիսում որոշ քանակությամբ թուղթ եմ գնել, որի փոխարժեքը որքան շուտ վճարեմ, այնքան ձեռնտու է ինձ համար: Եթե դու կարևոր ես գտնում (քեզ լիակատար վստահություն եմ տալիս) վերցրու ընկերությունիցս և ուղարկիր ինձ գրքիս տպագրության պայմանների մասին պաշտոնական գրություն։

Իսկ եթե որևէ կերպով դուք անհարմար գտնեք դրամով վճարելը — այդ դեպքում ես կհամաձայնվեմ ստանալ գրքով, միայն այն պայմանով, որ ինձ հասանելիք գրքերի վրա գին չնշանակվի։ (Այդ քանակի շապիկը տպելը կթողնենք վերջը և շարվածքից կհանենք «գինն է երեսուն ռուբլի» խոսքերը։ Ուրիշ ոչինչ)։

Չօգտագործված ձեռագրերը խնդրում եմ հանձնեք նույն պ. Գարեգին Լևոնյանին։

Հիմա մի քանի ցուցմունքներ կուզեի անել գրքիս շարվածքի մասին։ Ինչպես քեզ ասել եմ` տողերը թող չսկսվեն գլխատառով, այլ գլխատառերը գործածեք վերջակետից-վերջակետ: Եթե հնարավոր է` լավ կլինի, որ վերջին երկու-երեք երեսը բաց մնան։ Լավ կլիներ նույնպես, որ տեքստում ոչ մի զարդանկար, կամ ծաղիկ, կամ նշաններ չլինեն։ Կետադրությունը և ուղղագրությունը անպայման մնա նույնը։

Գրքիս մեջ եղած «Բրոնզ ես, հուր ես» բանաստեղծությունը ենթարկել եմ փոփոխության4 և, որովհետև չեմ հիշում, թե արդյո՞ք տեքստի մեջ էլ փոփոխված է, թե մնացել է նախկին ձևով, ուստի բերում եմ այդ հատվածը ամբողջովին, խնդրում եմ համեմատել ձեզ մոտ եղածի հետ և տպել ստորև բերված ձևով։ Ահա այս —