Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հինգ բանաստեղծություններ։ Խնդրեմ այդ նյութեը չստացված համարեք. ես կուղարկեմ Ձեղ նոր նյութեր։ Արշավիր Խոնդկարյանի մոտ ես ունեմ բանաստեղծությունների երկու տետրակ1. ես գրել եմ նրան, որ նա այդ տետրակները հանձնի Ձեզ` ինձ ուղարկելու համար։ Խնդրում եմ, պ. Լևոնյան, իմ այդ տետրակներն ընդունեք Ձեզ մոտ, մինչև ես հնարավորություն ունենամ Ձեզանից ստանալ այդ տետրակները։ Ուրիշ ծանոթներ ես չունեմ և չափազանց ներողություն եմ խնդրում, որ ձանձրույթ եմ պատճառում Ձեզ այս իմ տաղտուկ դիմումներով։

Եթե Արշավիր Խոնդկարյանը հանձներ Ձեզ իմ տետրակները` խնդրեմ նրանցից ոչինչ չհրատարակեք։ Եթե ծանոթ մարդ եղավ այստեղ գալող` իմ բոլոր Ձեզ մոտ եղած նյութերը ուղարկեցեք ինձ։ Եթե ոչ` թող մնան Ձեզ մոտ, մինչև ես հնարավորություն ունենամ Ձեզանից ստանալու։

Ընդունեցեք իմ ամենախորին հարգանքներս`

Եղիշե Չարենց

Նորից խնդրում եմ` ներեցեք, որ ես ձանձրացնում եմ Ձեզ:

Ե. Չ.

Երևան, <1>920, սեպտեմբեր

4. Գ. ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

Հարգելի Գարեգին Լևոնյան,

Ես Ձեզ «Գեղարվեստ»-ի համար ուղարկել էի հինգ բանաստեղծություն «էմալե պրոֆիլը» խորագրի տակ. հետո մի նամակ գրեցին, բայց չգիտեմ իմ այդ նամակը