Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կուզեի, որ ինձ նամակ գրեիք: Շատ կուզեի։ Ձեզ համար յոթը բալլադ եմ գրել։ Մի բալլադի վերնագիրն է — «Խեղկատակ»2։ Նշանակում է — шут. Ե՛ս եմ։ — Խեղկատակ։ Ոչինչ լավ է։ Նշանակում Է` սուտ է։ Լեյլի, Լեյլի, Լավ Լեյլի: Լեյլի:

Ի՞նչ եք անում։ Ես հիմա ամուսնացել եմ—էլ չեմ խմում։ Բայց որ կինս եկավ—տխուր կլինի։ Նա լավ աղջիկ է, Լեյլի: Կասեք` ինձ ի՞նչ։ Հենց էնպես։ Նամակ գրեք։ Չմոռանաք։

Համբուրում եմ Ձեր ձեռքերը
Չարենց

<1>921, 18 VI, Երևան

Р. Տ. Հա, մոռացա ասեմ. Արշավիր Խոնդկարյանի մոտ կան իմ ձեռագրերը. երկու գիրք է. մեկը` «Ողջակիզվող կրակ», մյուսը՝ «էմալե պրոֆիլը»: Խնդրում եմ վերցնեք նրանից և տաք կնոջս։ Շատ եմ խնդրում։ Կամ ասեք իրեն, որ կնոջս տա։ Հետո — հիշո՞ւմ եք — խոստացել էիք ինձ բանաստեղծություն գրել... հիշեցի Համսունի լեյտենանտ Գլանի փետուրները3։ Երկու փետուր: Գուցե օրիորդ է եղել լեյտենանտ Գլանին փետուրներ ուղարկողը։ Հեռու—անծանոթ աղջիկ։

Վատ եմ տրամադրված, այսինքն— սենտիմենտալ։—« А знаете, что у персидского шаха под самым носом шишка?...»4

Հիմա ես տրիոլետներ եմ գրում։ Տրիոլետներ— Արևին5, Լեյլի, լավ էեյլի։ Ախ, ինչքան կարոտել եմ Ձեզ—Լեյլի-Լեյլի—լավ Լեյլի—Լեյլի։

Չարենց