Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

7. Հ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ընկ. Թումանյան,

Շատ ցավում եմ, որ մեկնելուցս առաջ չկարողացա անցնել Ձեզ մոտ։ Սրա հետ մեկտեղ ուղարկում եմ 12 փոքրիկ տրիոլետանման երգեր. եթե հարմար կգտնեք— տեղավորեցեք հանդեսում1։ Ընդունեցեք ամենախորին հարգանքներս և բարևներս։

Ձեր` Եղիշե Չարենց

<1>921, $ VII, Թիֆլիս

8. Գ. ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

Հարգելի ընկ. Լևոնյան,

Խնդրում եմ իմ թողած բրոշյուրների1 հասույթը, հետզհետե, կամ միանվագ (եթե ծախված լինեն), հանձնեք գրաբերիս` օր. Քրիստինե Տեր-Աստվածատրյանին2։

Ես հիմա Արմավիրում եմ գտնվում. այսօր կմեկնեմ Մոսկվա։ «Գեղարվեստ»-ը լույս տեսնելիս, եթե ծանոթների հետ ուղարկեիք Մոսկվա, շատ լավ կլիներ։

Իմ հասցեն` Москва, 2-й дом Советов лит. А. Представителю С. С. Р. А. Тер-Габриеляну, հանձնել Չարենցին։

Ընդունեցեք բարևներս և հարգանքներս —
Ձեր` Չարենց

<1>921, VII 27, Արմավիր