Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինձ չափազանց հետաքրքիր է, թե ի՞նչ են խոսում այդտեղ իմ մասին, իմ գործերը ինչպե՞ս ընդունեցին Գավհեղկոմում4և ի՞նչ հետևանքներ ունեցան: Շատ խնդրում եմ ամեն ինչ պարզ գրես, որովհետև այդ հարցը անհանգստացնում է ինձ: Գուցե պատահի, որ մենք վերադառնանք Երևան, այնպես որ այդտեղի տրամադրությունը դեպի ինձ ինձ համար շատ կարևոր է:

Գրի՛ր ով կա այդտեղ և ընդհանրապես ի՞նչ է կատարվում։ Եթե նամակաբերիս չկարողացար տալ նամակդ` տուր Հայհեղկոմին, կամ ավելի լավ է Արտաքին գործոց կոմիսարիատ։

Հասցես` Москва, Рождественка 3. Гостиница «Савой». Представителю С. С. Р. А. Сааку Тер- Габриеляну. Հանձնել Չարենցին։

Ընդունիր բարևներ ինձանից և Արփիկից։

Քո`Եղիշե Չարենց

Խնդրում եմ անպայման գրես։

Քարևիր Վարդին, Գոհարին5, բոլորին, բոլորին, բոլորին։

<1921, հոկտեմբեր, Մոսկվա>

11. Գ. ԱԴԱՄՅԱՆԻՆ

Սիրելի Գրիշա ջան,

Նամակդ ինձ ավելի քան ուրախացրեց։

Շատ գոհ և շնորհակալ եմ, սիրելիս։ Եթե չծուլանաս և շուտ-շուտ ինձ այդպիսի մանրամասն նամակներ գրես, ես ինձ երջանիկ կզգամ։

Գրիշա ջան, գրում ես, որ գալու ես Մոսկվա. լավ, բայց որ եկար — ինչո՞վ պիտի ապրես: Իմացիր, որ այստեղ