Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հարգելի Լևոնյան, ես նորից պիտի ներողություն խնդրեմ, որ Ձեզ բավականին անհանգստացրել եմ գրքերիս փողի գործով: Ես հիմա բավականին տանելի պայմաններում եմ գտնվում, այնպես որ այդ հարցը այւևս անհրաժեշտություն չէ ինձ համար։

Գուցե անհետաքրքիր չէր լինի Ձեզ իմանալ, որ մի երկու ամսից այստեղ լույս կտեսնեն իմ «Երկերի ժողովածու»-ի I և II հատորները (մոտ 700— 750 երես երկուսը), Հայկական Սովնարկոմի հրատարակությամբ:

Ընդունեցեք խորին հարգանքներս և բարևներս։

Կարծում եմ խնդիրքս չեք մերժի՝
Ձեր` Եղիշե Չարենց

<1>922, I 8, Մոսկվա

13. Գ. ԱԴԱՄՅԱՆԻՆ

Սիրելի Գրիշա,

Նամակս գրում եմ շտապ կարգով և հարկավոր է, որ դու շտապ կարգով պատասխանես։ Հարցը սրանումն է` այստեղ մենք լսեցինք, որ վախճանվել է Գառնիկ Քալաշյանը. ոչ մի կերպ չենք կարողանում պարզել լուրի ճշտությունը։

Սիրելի Գրիշա, խնդրում եմ նամակս ստանալուդ պես ինձ հեռագրով իմացնես, կարող ես հեռագրել մի բառ «այո», կամ «ոչ», կամ «սուտ է», մենք կհասկանանք:

Եթե դու չես մոռացել մեր ընկերական հարաբերությունները-խնդիրքս կկատարես։ Հետո` եթե Գառնիկը կենդանի է` կտեսնես նրան և իմ կողմից կհայտնես խորին ընկերական հարգանքներ և կասես, որ նամակ գրի—մենք էլ կգրենք։ Կասես, որ մենք չենք մոռացել