Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիրտս ուզում է Զանգուի ափերը և նայիրյան զուռնան3։ Եվ անհամբեր սպասում եմ նամակի. ուզում եմ, որ շուտ-շուտ նամակ գրես, Նայիրիի մասին, Երևանի մասին, քո մասին։ Ի՞նչ կա Երևանում: Ի՞նչ են անում մարդիկ։ Ի՞նչ են մտադիր անելու։ «Նորքը» ե՞րբ է լույս աշխարհ դուրս գալու։ Գրիր, սիրելի Տիգրան Շահիր, ի՞նչ ես անում, ի՞նչ ես գրում և ի՞նչ ակնկալություններ ունի հոգիդ գալիքի հանդեպ։ Ես արդեն տպարան եմ հանձնել իմ «Պոեզոզուռնան», 32 երեսանոց մի բրոշյուր կլինի, որ լույս կտեսնի ամսիս վերջին։ Լույս տեսնելիս կուղարկեմ։ Նամակաբերիս հետ ուղարկում եմ իմ գրքերից4, որոնք վրաները գրածներիս համաձայն բաժանես։ Առհասարակ խնդրել եմ նամակաբերիս, որ ամբողջ պակետը գրքերով և նամակներով քեզ հանձնեն` դու կբաժանես։

Ես դեռ չեմ տեղավորվել ոնց որ հարկն է, նյութական գրությունս էլ չափազանց անորոշ է. մի խոսքով քիչ բան կա այստեղ ուրախալի։ Գրական նորություններ այստեղ համարյա թե չկան։ Նոր հրատարակություններ— որքան կուզես, բայց աչքի ընկնող — ոչինչ։ Եթե որևէ աչքի ընկնող բան լինի — կուղարկեմ։

Բարևիր ընկերներին, նամակ գրիր—որքան շուտ և շատ գրես` այնքան գոհ կլինեմ։ Բարևիր տիկնոջդ, ասա թող մի քիչ քիչ շվացնի5։

Քո` Չարենց

Իմ հասցեն` Москва, Армянский пер. № 2. полномочное представительство С. С. Р. Армении, Е. Чаренцу.

Մոսկվա, 1 X, <1>922