Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամենասև չարակամությունը միայն կարող է չտեսնել իմ 17 թվականի<ց> մինչև օրս ձգվող ստեղծագործության մեջ հոգեկան այն ահռելի ջղաձգումը, որ մինչև հիմա էլ շարունակվում է` ձգտում ունենալով ձևավորում գտնել, կերպավորվել, գեղարվեստորեն պատկերվել։ Ձեզ համար դեռ թա՞նկ է «ցնորքը», որ մինչև օրս էլ հալչում է ձեր սրտերում, որպես թեյի մեջ ձգած շաքար։ Ես չեմ ուզում այդ «ցնորքը», որը իմ անցյալ, մինչհեղափոխական ստեղծագործության հետ «թքել եմ արդեն դեն»։ Այո։ Նա՛ է ապրել Հոկտեմբերը, ում հոգին շարժվել է տեղից, իսկ շատերի՞նն է արդյոք շարժվել—դժվարանում եմ ասել։ Ահա այդ «տեղից շարժվելու» մասին է, որ ճչում է իմ պոեմը։ Պրոլետարակա՞ն է նա... Չգիտեմ։ Ով որ գիտե ի՞նչ է նշանակում «պրոլետարական» աշխարհազգացում՝ հուզական առումով — թող բարձրաձայն ասե։ Մանավանդ սիրո խնդրում։ «Սուրբ կոլեկտիվիզմը» դեոևս պրոլետարական հուզապրում չէ, և ոչ էլ «աստվածները», որոնք «խոսում» են11 Հակոբ Հակոբյանի «պոեմում», բանվորի շորեր հագած՝ «Նամուս—Հայաստանում»!!12 Կամ գուցե Ազատ Վշտունու վեռլենյան ողորմելի «Քամի՞ն» 13 «պրոլետարական»։ Ո՞վ է բարբառում «պրոլետարական» պոեզիայի մասին, ո՞վ է քար նետողը։ Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ մենք պետք է ձգտենք ստեղծել մեր գրական կուլտուրան, որ իր ձևերով, պրիոմներով, լեզվով ու ռիթմերով հակադրվի հնին։ «Մո՞ւրճը» պիտի այդ անի, որ իր ամենից աջողված էջերում կրկնում ու գռեհկացնում է իմ նվաճումները այդ ասպարեզում, թե՞... «Դարբնոցը»։ Օ, ո՛չ իհարկե, ո՛չ։ Նրանք ողորմելի զգացմունք միայն կարող են առաջացնել — և ուրիշ ոչինչ։ Ապա ուրեմն վերջ տանք պրովոկացիային և խաղաղ սրտով անցնենք աշխատանքի, իսկ եթե մեր ընկերներից մեկի գործունեության մեջ