Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուն չկա։ Բայց կարծում եմ, որ մինչև սեպտեմրեր էլժվար թե կարողանամ գալ:

   Գրում եմ «Նայիրիի» (վեպիս) 3 մասը3՝· գործը չի կպչում, II մասը տպված կշինի «Նորքի» 2-դ համարում: Առաջին մասը երևի արդեն կարդացած կլինես. հետաքրքիր էր իմանալ կարծիքդ։ Ո՞նց է քո «Բադին»4 — վերջացրե ՞լ ես։ Ուրիշ ի՞նչ ես գրում։ 
   Հույս ունեմ, որ ինձ տեղյակ կպահես տեղիդ անցուդարձին և քո գրական անելիքներին։ Չմոռանաս, Կարեն: Շատ մեծ բավականությամբ եմ հիշում ես մեր հանդիպումները և կուզեի, որ մինչև առաջիկա հանդիպումը նամակով շարունակվեին մեր «բարիդրացիական» հարարերությունները։ 
   Ընդունիր բարևներս և հաղորդիր Արփենիկ Ավետովնայիգ։ Բարևում է իմ Արփենիկ Ավետովնան։ 
                                         
                                        Քո՝Չարենց                                   

<1>923, III 1O, Երևան

  Չմոռանաս թարգմանությունն ուղարկել, թեկուզ ձեռագիր, կարելի է այստեղ Նարկոմպրոսին տալ, որ տպեն։ Կամ просто ուզում եմ տեսնել։ Այնպես որ, սիրելի Կտրեն, խնդրում եմ բուտով ուղարկես։ 
  Հիմա այստեղի անցուդարձի մասին։ Գրական նորություններ չկան, բացի «Նորքից»։ Լույս է տեսնում «Մուրճ» ժուռնալշիկը5, որի մասին կարող ես գաղավ։ար կազմել՝ դրա կենդանի պատճենը6 հենց  քո քթիդ մոտ տեսնելով: Խոսքս հասկանո՞ւմ ես, որ տեղիդ «Խմբակցության» մասին է: Այդ խմբակցությունը այստեղ իրեն արժանի հռչակ է վայելում։ Զզվելով զզվում են նրանից։ 
  Այստեղ հրատարակվում է նաև «Պայքար»՝ «Խորհրրդային Հայաստանի» հավելվածը: СКУЧНО. Մի բան