Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տնում2, և սկսեցի բուժվել բժիշկ Իսախանյանի մոտ, որ Զակկրայկոմի բժիշկն է։ Հիմա համարյա ամբողջովին բժշկված եմ, բայց Մոսկվա գնալս ուշացավ. մի շաբաթ ևս մնալու եմ այստեղ, մի խոսքով մինչև ամսիս 15-ը ճանապարհ կընկնեմ։

Ես այն քեզ ցույց տված իմ նյութերից «Ես և Ւլյիչը»3 տվեցի «Նորքի» № 4-ի համար։ Աշոտը կարդաց և ընդունեց։ Հիմա ես ուզում եմ մի անէական փոփոխություն մտցնել նրանում,— հետևյալը. պոեմի սկզբից հանել «էյ, դուք, որ գալու եք էգուց» մինչև «Դեպի ժամանակը!» տողերը, не включительно, այսինքն` բաց թողնել սկզբից այդ տողերը և պոեմն սկսել հիշյալ տողից, որ կլինի. —

«Դեպի ժամանակը!
Մկան չկա հոգնած։
Ես էլ,
Նա էլ,
Դու էլ։
Սղոցում է օդը,
Տարիները,
Կամքս — մեքենա
Մ իտքս — Ուելս»—


և այլն` մինչև վերջ։

Սիրելի Մամիկոն, ինձ շատ ցանկալի կլիներ, եթե կարողանայիր մի նամակ ուղարկել մինչև Մոսկվա գնալս։ Չեմ հավատում թեկուզ, բայց յաբախտ սպասում եմ։ Եթե «նորքի» № 3-ը լույս տեսել է արդեն` ուղարկիր մինչև ամսիս 15-ը։ Հասցես` «Մարտակոչի»1 խմբազրությանը, ինձ։

Ընդունիր ամենաջերմ բարևներս, չմոոանաս ինձ:

Քո` Չարենց

Թիֆւիս, <1>923, 7 IX