Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լինել այն կուլտուրային, որի անունն է մաշինիզմ և տեխնիցիզմ4—որի մասին այնքան անճարակ երեխա յություններ է գրում «Леф»֊-ը, — և այնքան հանճարեղ-Ուելսը5:

Բայց թուղթս վերջացավ: Օ, սիրելի Մամգուն — գրի՛ր: Եթե այս նամակս էլ անպատասխան մնաց— կմնա այս մի հատիկ տրադիցիան էչ կտրել Երկիր Նայիրիի հետ. չգրել անգամ մի նայիրցու—և պատասխան չսպասելլ:

Հասցես, որ չասես թե չգիտեի, Москва, Армянск. пер., д. № 2, Д. К. С. А., Егнше Чаренцу.

Բարևներ ինձանից և Արփիկից։

Քո` Չարենց

Մոսկվա, 1924, 8 II

26. Ալ. ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻՆ

Հարգելի Ալեքսանդր Ֆյոդորովիչ,

Նկարիչ Կարո Հալաբյանը1 քանդակել է Լենինի բյուստը, բնականից մեկ ու կես—երկու անգամ մեծ։ Իմ և մի քանի ուրիշ ընկերների կարծիքով բյուստը բավականին հաջող է, անգամ կարելի է ասել, որ բոլոր մինչ այժմ եղած քանդակներից ամենանմանն է։ Քանդակը նա արել է կավից, որից և կարող է հանել որքան որ հարկավոր լինի` գիպսից կամ բրոնզից—ինչից որ հարմար համարվի։ Շատ լավ կլիներ, եթե անդրկովկաս յան մի հիմնարկ պատվիրեր նրան այդ գործը, օր. Զակկրայկոմը2 կամ մի ուրիշը։ Սահակը3 մտադիր է այստեղ պատվիրել Զակմիսիայի4 և Արմենտորգի5 համար, բայց դա, իհարկե, քանդակագործի համար այն նշանակությունը չի ունենա իր գործը ժողովրդականացանելու