Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հույս ունեմ, որ կգրեք առաջաբանը, եթե մինչև Մոսկվայից մեկնելս չկարողացաք ուղարկել, գուցե հնարավոր լինի Սահակի միջոցով ուղարկել։

Ընդունեցեք բարևներս և ընկերական հարգանքներս.

Ձեր` Չարենց

<1>924, 13 IX, Թիֆլիս

30. Ալ. ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻՆ

Ամենահարգելի Ալեքսանդր Ֆյոդորովիչ,

Ամենից առաջ թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ, որ ինձ հնարավորություն տվիք տեսնել արտասահմանը։ Ապա թույլ տվեք ասել, թե ես ի՞նչ եմ արել և ինչ եմ անելու։

Մի ամսից ավելի է, որ ես սպասում եմ այստեղ1 Ամերիկա գնալու վիզա ստանալու համար. մինչև հիմա վիզա ստանալ չկարողացա և հույս չունեմ, որ եթե սպասելու լինեմ—կստանամ։ Ուստի որոշեցի խաչ քաշել Ամերիկա գնալու գաղափարի վրա և շրջել Եվրոպայում, տեսնել Եվրոպան։ Այստեղից վաղը ես մեկնում եմ Աթենք, ապա կգնամ Հռոմ, կշրջեմ իտալական զանազան քաղաքներում, հետո Փարիզ—Լոնդոն—Բեռլին—Վիեննա —Մոսկվա2. ահա իմ ծրագիրը։ Կհաջողվի՞, թե ոչ` կախված է այն հիմնարկներից, որ վիզա տալու աստվածային իրավունքն ունեն!.. Հենց այդ վիզաներն էին, որ ինձ խայտառակեցին. ես նախ գնացի Մոսկվա, մի ամիս մնալուց հետո — ետ Թիֆլիս, ապա այստեղ 1 ամսից ավելի3. և այս ամենի հետևանքն այն եղավ, որ նախապես իմ ստացած 2000 ռուբլուց մոտս մնացել էր համարյա 1/з-ը. ստիպված եղա խնդրել լրացուցիչ դրամ ևս և անչափ եղավ ուրախությունս, երբ ստացա..