Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պոլիս հասնելուս պես ես ուզեցի կազմակերպեք մի-երկու դասախոսություն, բայց Շահվերդյանը4 պարզե ի պարզ... խորհուրդ չտվեց.—ոչ ոք չի գա—ասավ նա, և պարզաբանեց իր տեսակետը ասելով, որ այստեղ չկա մեր հասկացողությամբ մտավոր տարր, որ հետաքրքրվի Խորհրդային Հայաստանի կուլտուրական կյանքով։ — Եվ ես համաձայնվեցի նրա հետ։ — Ու շուտով համոզվեցի, որ այստեղ ճիշտ որ չկա, բառացի, ոչ մի հասարակական կյանք (խոսքս հայ գաղութի մասին է). դաշնակցականներն են միայն, որ քիչ շատ շարժվում են հրապարակի վրա, բայց դրանք ևս ընդհանուր առմամբ քաշ են տալիս ողորմելի, ստվերային մի գոյություն... Անցյալ տարի կարդալով Պաոլո Մակինցյանի ֆելիետոնները5, ես կարծում էի, որ նա խտացրել է գույները, բայց այստեղ ես համոզվեցի, որ նա ոչ միայն չի խտացրել, այլ մեղմել է և այն էլ—բավականին: — Թե որքա՜ն ողորմելի է այստեղ հայ գաղութի կյանքը` դժվար է պատկերացնել6. — մարդիկ պարզապես քարշ են տալիս ստվերային խղճուկ մի գոյություն, աշխատում են որքան կարելի է հաճոյանալ թուրք կառավարությանը, քծնում են, մեղայի գալիս,— իսկ կառավարությունը, թուրք հասարակությունը, մամուլը և այլն, աշխատում են պահել նրանց արհամարհանքի, իրավական տեռորի, պրովոկացիաների, հայհոյանքների այնպիսի մի մթնոլորտում, որից մարդու մազերը կարող են, ինչպես ասում են, բիզ-բիզ կանգնել!— Եվ զարմանալի չէ, որ այսպիսի մի մթնոլորտում հայ գաղութր կորցրել է հասարակական կազմակերպություն լինելու ամենատարրական ատրիբուտներն անգամ, ոչ ժողով, ոչ դասախոսություն, կուսակցական կազմակերպություններ ունենալու մասին ավելորդ է խոսել... Ես այստեղ հանդիպեցի մի շարք «մտավորականների»