Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուղարկված։Բայց չեն հավատում։ Առհասարակ հարկավոր է ասել, որ Եվրոպայում շրջում է ոչ թե «կոմունիզմի ուրվականը», ինչպես ընդունված է ասել, այլ — կոմունիզմի սարսափը. այնպիսի մի սարսափ կա այս երկրներում բոլշևիզմի հանդեպ, որ անհնարին է նկարագրել, ամեն մի փոքր շարժումի, ամեն մի խլրտումի ամեն մի ամենափոքր խլրտումի մեջ այստեղ գտնում են բոլշևիկների մատը և ահավոր թմբուկ են խփում, որ իշխողները արթուն մնան։ Ահաբեկված բուրժուան, շշմած եղան նման, արյուն է կալել աչքերին — ու ամեն տեղ, ամեն ինչի մեջ տեսնում է կարմիր գույնը ու բառաչում է վախից, ու ահազանգ է խփում... Եվ այդ ահազանգն է ահա, որ կերպավորվել է մըստր Չեմբեռլինի11 և ընկ. մեջ և ուղում է «ճակատ» կազմել բոլշևիկյան վտանգի Հանդեպ: Եվ ահա այս մթնոլորտում ես շրջում եմ այստեղ, դիտում եմ «տիեզերական բուրժուայի» կյանքը և սիրտս ուռչում է հպարտությունից, որ բոլշևիկ եմ, կոմունիստ, լենինյան կազմակերպության անդամ...

 Ինչ վերաբերվում է իմ գրական գործերին — ես հույս ունեմ, որ այդ տեսակետից երեսս ցեխովը չեմ տա, ինձ կարդարացնեմ: Մտածում եմ մի վեպ գրել12, որի մեջ պատկերանա այժմյան արտասահմանը՝ մեր տեսակետից։ Գրել եմ մի շարք պոեմներ13, որոնցից երկուսը ուղարկել եմ «Խորհրդային Հայաստանին», իսկ մեկը «Սաամբոլ» վերնագրով հրատարակել առանձին և ուղարկել եմ Ձեզ. ինձ շատ հետաքրքիր էր իմանալ այդ պոեմիս մասին Ձեր կարծիքը... «Երկիր Նայիրի»-ն ուղում եմ հրատարակել Վիեննայում կամ Փարիզում14, բայդ առանց առաջաբանքի չեմ համարձակվում. Մակինցյանին գրածս նամակում15 ես խնդրել էի այդ մասին, բայց պատասխան չունեմ. եթե գրեիք16 և ուղար