Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խորհրդային Հայաստանի նոր կենցաղից վերցված, որպիսիքը պարբերաբար տպում ես «Խորհրդային Հայաստտն»-ում։ Նաև ցանկալի էր ստանալ քեզանից հոդվածներ տեղիդ գրական-գեղարվեստական անցուդարձի մասին։ Մի խոսքով հույս ունեմ, որ դու ամենայն եռանդով կանցնես աշխատանքի։—Հիմա մասնավոր զրույց:

Վենետիկում հանդիպեցի Իսահակյանին3: Մի ամիս միասին էինք։ Ամեն օր հիշում էինք քեզ։ Շատ հաճելի մարդ է բնավորությամբ։ Գրում է «Ուստա Կարոն», որ, եթե նման լինի իր պատմածին — վիթխարի գործ է լինելու։ Բայց վախում եմ, որ նա ավելի լավ պատմող է (բերանացի), քան արձակագիր։ Դե գործը կվերջացնի—կտեսնենք։ Հանձնարարել էր գալուս քեզ բարևել իր կողմից—ընդունիր այս որպես այդպիսին։ Ես նրան մեծ ոգևորությամբ պատմում էի քո «Դատաստանի», «Քաջ նազարի» և այլ գրությունների մասին։ Նա «Դատաստանդ» չի կարդացել, իսկ «Քաջ նազարի» միայն վերջին գործողությունն էր կարդացել դասագրքում—շատ էր հավանել, ուղղակի հիացած էր։ Դե ես էլ իմ կողմից յուղ լցրի նրա հիացմունքի վրա։ Արդեն քո «Քաջ Նազարի» առաջին ընթերցողը և հիացողը — եթե հիշում ես — ես եմ եղել4։

Է, սիրելի Դերենիկ, ո՞նց ես, ի՞նչ ես անում, ի՞նչ նոր բաներ ես գրել և դեռ ի՞նչ ծրագրեր ունես ապագայի նկատմամբ։ Ես շատ կուզեի, որ սրանից հետո մեր նամակագրությունն ընդուներ կանոնավոր և պարբերական բնույթ։ Այս նամակս ընդունիր որպես դրա պրոլոգը, մնում է որ դու «դամ» պահպանես—կարծեմ այսպես են ասում։

Ես շատ հավանեցի Վենետիկը, Պոլիսը և Փարիզը. Հռոմը և Բեռլինը առանձին տպավորություն չարին