Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրաս։ Սքանչելի էր Նապոլին, Կապրի կղզին, Վեզուվը և Պոմպեին։ Աննման գեղեցկություններ են դրանք, հեքիաթային բաներ!

Խնդրում եմ առայժմ այսքանով գոհ ըլլաս։ Սպասում եմ նամակիդ5 և նյութերիդ։ Խնդրում եմ մանրամասն գրես այդտեղի գրական-գեղարվեստական անցուդարձի մասին։

Ընդունիր բարևներս, հայտնիր ողջույնս օղլուշաղիդ և համբուրիր իմ տեղը երեխայիդ։

Քո` Չարենց

Ժամանակավոր հասցե`

Mons. Տ. Pirumoff6, Rue Grenille 79, Paris

(Չարենցին)

7 V, 1925, Փարիզ

33. Հ. ՍՈԻՐԽԱԹՅԱՆԻՆ

< Հատվածներ >

...Սխալը, սխալի հիմքը թաղված է երկու հետևյալ թյուրիմացությունների մեջ. առաջինը այն, որ մենք շատ պրիմիտիվ կարծիք ունեինք ինչպես ընդհանրապես կյանքի ու մարդու, այնպես էլ պրոլետարական պայքարի և բանվորի մասին մասնավորապես. մենք չափազանց պարզեցնում, հասարակացնում էինք դրանք, վուլգարիզացիայի էինք ենթարկում Մարքսի հիմնական սկզբունքները։ Այստեղից ահա—իմ ամենահիմնական եզրակացությունը.— ներկայիս մենք պիտի ունենանք արվեստին մոտենալու մի չափանիշ—իդեոլոգիական: Մնացածը դետալ է, մանրամասնություն, սուբյեկտիվ, «տաղանդի» հարց — ուրիշ ոչինչ: Այս թեզը իր ամբողջ մեծությամբ նոր է, իհարկե, ինձ համար և ոչ թե ձեզ,