Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որովհետև մենք մինչև օրս մոտենում էինք ճիշտ հակառակ կողմից. նախ արվեստ, ապա իդեոլոգիա, պրիմատի հարց է, առաջնության, որ մենք տալիս էինք արվեստին...

...Եգիպտական արվեստից մինչև ֆրանսիական իմպերսիոնիստների արվեստը դիտելիս` ես մինչև ֆիզիկականի աստիճանը զգացի, որ դրանք բոլորն էլ մի դպրոցի են պատկանում և իրենց ժամանակին պատկանելիս են եղել, դա յուրաքանչյուր դարաշրջանի տիրապետող դասի հոգեբանությունն է։ — Ահա և ամբողջը...

...Այդ հանճարների յուրաքանչյուր գիծը, յուրաքանչյուր գույնը, կետը` թաթախված է ժամանակի տիրող դասի հոգեբանությամբ, թրծված է նրա մեջ, այնպես օրգանիկ կերպով, որ ըսկի էլ չես հասկանում, թե ո՞րտեղ է այդ գործերում վերջանում «դասակարգայինը» և սկսում «համամարդկայինը»...

Եվ ահա ժամանակն է, որ մենք մեզ շտկենք։

...Չկա օրարվեստի տեսակետ»— այլ կա պրոլետարական տեսակետ: Եվ եթե այս միակ ու միասնական տեսակետից մոտենանք բոլոր հարցերին, էլ չեն կարող այնպիսի թյուրիմացություններ դուրս գալ, ինչպես նույն դասակարգի անունից ճառող արվեստը զանազան «շկոլաների» բաժանելը, «արվեստը հերքելը» կամ մարդուն, կենդանի բանվորին «դասակարգային օգուտի» չուչելո դարձնելը։ Թաթախվել, թրծվել ու կիզվել է պետք մարտնչող դասակարգի հոգեբանությամբ, այնպես որ յուրաքանչյուր երակը, ֆիբրը, բջիջը լարվի նրա հաղթանակի և հեգեմոնիայի կամքով, — և եթե ունես գրողի քիչ թե շատ շնորհք — կլինես քո դասակարգի հարազատ արտահայտիչը...

<1925>