Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

34. <«ՎԻՇԿԱ»-ՅԻ ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆԸ >

...Հիմա գանք մի քիչ այլ խնդիրների:

Սիրելի Սուրեն, ինձ համար հոգեկան մեծագույն սփոփանք էր, մեծագույն քաջալերություն ինչպես Բաքվի պրոլետարիատի ջերմ հետաքրքրությունը1 դեպի իմ ստեղծագործությունը, այնպես էլ մասնավորապես քո հոդվածների ընթերցումը2։ Խնդրում եմ խորին շնորհակալությունս հայտնես Բաքվի հայ պրոլետարիատին այն մեծագույն վստահության համար, որ նա շնորհել է իմ երկերին. խնդրում եմ հայտնես, որ իրենց այդ ջերմ վերաբերմունքը դեպի իմ երկերը ինձ համար նոր և նոր ոգևորության անսպառ աղբյուր պիտի դառնա և պիտի սովորեցնի ինձ լարել բոլոր մկաններս, բոլոր նյարդերս և կարողություններս միմիայն այն ուղղությամբ, որպեսզի ապագայում ևս կարողանամ վայելել պրոլետարական այդ ջերմ վերաբերմունքի կենարար շնորհները։ Խնդրում եմ հայտնես վերջապես, որ բանվոր մասսաների նման վերաբերմունքը դեպի մի գրող ամենամեծ գնահատականը և բախտն է, որ կարող է վիճակվել որևէ գրողի, թող ընդունեն նրանք իմ ջեր մա գույն ողջույնները կապիտալիստական արևմուտքից, ուր կոմունիզմ ի կարմիր ուրվականը արդեն կարմիր կազմակերպություններ է դարձել և դժվարագույն պայմաններում ձգտում է հետևել իր ավագ ընկերոջը` Խորհրդային Մեծ Ֆեդերացիայի պրոլետարիատին, համաշխարհային կոմ. հեղափոխության այդ վիթխարի ավանգարդին, որի առաջավոր վաշտերից մեկն է և Բաքվի պրոլետ արիատը։

Խորին շնորհակալություն և ջերմ ագին ողջույններ։

Այժմ, սիրելի Սուրեն, կուզեի մի երկու խոսք էլ գրել իմ արտասահմանյան մտածումների և գործերի մասին։ Ամենից առաջ ասեմ, որ արտասահմանը իմ մեջ առաջ