Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերեց մի հիմնական հեղաշրջում։ Ես այդտեղ նախ արվեստագետ էի և ապա պրոլետարական, իսկ այստեղ ես դարձա` նախ պրոլետարական և ապա արվեստագետ։ Պիտի ասեմ, որ դեռ այդտեղ, մանավանդ «Standard»-ից հետո, իմ մեջ արդեն սկսվել էր հեղաշրջման այս պրորեսը, բայց նա դժվար թե այն հիմնական բնույթն ստանար այդտեղ, որ ստացավ շնորհիվ իմ արտասահմանյան ճանապարհորդության։ Բանն այն է, որ այդտեղ մարդ այնքան է սովորել մեր հեղափոխության նվաճումներին, որ դրանք օդի նման աննկատելի բաներ են դարձել. հարկավոր է միառժամանակ ապրել «կարմիր գծից դուրս», որպեսզի զգալի լինի այն հսկայական կոնտրաստը, որ կա մեր և հին աշխարհի մեջ։ Ահա այդ կոնտրաստն էր, որ պատճառ եղավ, հարկադրեց ինձ անել մի շարք վերագնահատումներ և գալ մի շարք ինձ համար այնպիսի անսպասելի եզրակացությունների, որ այդտեղ ինձ առնվազն մեր հասցեին ստեղծած «պրովոկացիաներ» պիտի թվային։ Էդ ի՞նչն է պատճառը,— մտածեցի ես, — որ, չնայած պրոլետարիատի գաղափարախոսության մի և միասնական (единый) լինելու հանգամանքին, կյանքի բոլոր երևույթներում` ամեն տեղ, բոլոր հորիզոնների ներքո անխտիր, — արվեստի և գրականության ասպարեզում այդ մի և միասնական գաղափարախոսությունը ենթարկվել և ենթարկվում է զանազան բաժանումների, տարբեր որակումների և շատ անգամ հակադիր ըմբռնումների, որպիսիք են այսպես կոչված «դպրոցային» (школа) մոտեցումները նույն պրոլետարիատի վզին փաթաթվող գրականությանը և արվեստին։ Երբ այս հարցը ես ինձ առաջին անգամ տվեցի այստեղ, բուրժուական աշխարհում, ուր այնքան է ուժեղ պայքարը, որ ուժերի գերմարդկային լարում ու տնտեսում է հարկավոր,—ինձ մեր հին «պոզիցիաները»