Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մնացածը, այսինքն՝ ձևը, ֆորման — դետալ է, երկրորդականդ երրորդական մանրամասնություն, որ կարող է հետաքրքրել միայն սպեցին, ուրիշ ոչինչ։ — Այս բանում ես ամենահիմնական կերպով համոզվեցի այսպես կոչված «հին» արվեստի մեծագույն գործերը դիտելիս։ Ես տեսա, ամենախոր կերպով զգացի, որ եգիպտական արձանագործությունից սկսած մինչև ֆրանսիական իմպրեսիոնիստները, բոլորն անխտիր, մի դպրոցի են պատկանելիս եղել, և դա—ամեն մեկի դարաշրջանիտիրապետող դասակարգի հոգեբանությունդ, տիրող մտայնությունն է: Նրանցից յուրաքանչյուրի ամեն մի գիծ, գույնը, երանգը թրջված, թաթախված է այդ մտայնությամբ. դա նրանց միսն ու մարմինն է:— Եվ այս հանգամանքն է ահա, որ հնարավորություն է տվել նրանց արտահայտել այդ մտայնությանն այնպես, որ ըսկի չես էլ իմանում, թե ո՞րտեղ է վերջանում նրանց այդ «դասակարգայինը» և որտեղ է սկսվում «համամարդկայինը». այլ կերպ ասած` ո՞րտեղ է վերջանում «դասակարգային բովանդակությունը» և սկսվում «համամարդկային ձևը», ինչպես այդ ընդունված է ասել։ — Այստեղ է ահա այդ արվեստի ամենաուժեղ կողմը, և այս է ահա, որ հնարավորություն է տալիս նրանց «լավագույն ագիտկաները» լինելու, որովհետև նրանց արած ազդեցությունը քիմիական տարրի, օդի, լույսի ազդեցությանն է նման, այնպես, որ մարդ ըսկի էլ չի հասկանում, թե ոնց է տեղի ունենում այդ ազդեցությունը: — Ահա այն արվեստը, որ հարկավոր է պրպետարիատին, այսպիսի՛ արվեստ պիտի նա ունենա, եթե ուզում է տարածել իր հոգևոր հեգեմոնիան ամբողջ մարդկության վրա: Իսկ մենք ի՞նչ էինք անում! — Կարծում էինք աշխարհը նվաճել պլակատներով և ողորմելի ազիտկանեոով, որոնք շտտ-շտտ կարող են ունենալ ընթացիկ