Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

35. Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Սիրելի Մամիկոն,

Խնդրում եմ գրաբերիս հետ ուղարկես «Նորքի» այն համարները, որ կգտնվեն քեզ մոտ։ Շատ անհրաժեշտ է: Ես եղա Պետհրատում` չկային: Անպայման խնդրում եմ ուղարկես։

Քո` Չարենց

<1925, IX>

36. Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Սիրելի Մամիկոն

Ընդունի<ր> ետ «Քաջ Նազարը»1 և ընդունիր մեր խորին շնորհակալությունը։ Ներիր, որ մի փոքր ուշացրինք։ Հազիվ արտագրեցին։ Ժամանակ ունենաս` եկ մի անգամ մասլահաթ անենք։ Այլև իմացիր, որ մենք միտք են<ք> արել մի անգամ խնդրել Պետթատրոնին, որպեսզի ուղարկի դերասաններին մի փոքր ներկայացում տալու մեր բեմի վրա2։ Հետաքրքիր էր իմանալ քո կարծիքը այս մասին. հնարավո՞ր է արդյոք, թե` ոչ։ Առայժմ այսքանը։

Ողջ լեր ու խնդա։ Քո` Չարենց

<1>926, X 7, Երևան, Տուն ուղղիչ

37. Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Սիրելի Մամիկոն,

Խնդրում եմ տաս մեր վարիչին Պետթատրոնի ունեցած պիեսների կատալոգը1, մի օրում մենք ընտրությունը